00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքը ՄԻԱՎ-ի հետ

© Sputnik / Резников / Անցնել մեդիապահոցИсследование крови, зараженной вирусом СПИДа
Исследование крови, зараженной вирусом СПИДа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի քանի տարի առաջ այս խնդրի հետ բախվեց նաև Աննայի ընտանիքը: Նրա ամուսինը մեկնել էր Ռուսաստան գումար աշխատելու, իսկ վերադարձել է ՁԻԱՀ-ով

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների թիվն աճում է, իսկ հիվանդության առաջացման պատճառները վերացված չեն: Հայաստանում այդ հիվանդության տարածման գլխավոր գործոններից է  աշխատանքային միգրացիան:

Մի քանի տարի առաջ այս խնդրի հետ բախվեց նաև Աննայի ընտանիքը: Նրա ամուսինը մեկնել էր Ռուսաստան գումար վաստակելու, իսկ այնտեղից վերադարձավ ՁԻԱՀ-ով վարակված:


«Սկզբում մենք չէինք հասկանում, թե ինչ է նրա հետ կատարվում, ախտանիշները որպես մրսածություն էինք ընդունում և ինքնաբուժությամբ էինք զբաղվում։ Հետո վարակվեցի նաև ես, իսկ որոշ ժամանակ անց ամուսինս մահացավ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստովանեց նա։


Այժմ Աննան երկու երեխա է դաստիարակում և փորձում է հետևել առողջությանը` պահպանելով իմունային համակարգը, որպեսզի հիվանդությունը չսրվի։ «Ես համակերպվել եմ այդ հիվանդությանը։ ՁԻԱՀ–ը ինձ համար կենսակերպ է դարձել», – ասում է նա։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նշում է, որ ՄԻԱՎ–ի առկայությունն օրգանիզմում կարող է բացարձակ աննկատ լինել 10-12 տարվա ընթացքում։


«Չբուժվելու պարագայում, որպես կանոն, այդքան ժամանակ է անցնում ՄԻԱՎ–ով վարակվելու պահից մինչև ՁԻԱՀ–ի զարգացումը։ Անձը կարող է նույնիսկ չիմանալ, որ վարակված է, սակայն այդ ընթացքում հիվանդությունը քայքայում է իմունային համակարգը», – ընդգծեց Գրիգորյանը։


Այնուամենայնիվ, տարածաշրջանների երկրների համեմատ Հայաստանի վրա այդ խնդիրն ամենաքիչն է ազդել` ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի վարակակիրների քանակը կազմում է բնակչության 0.2%–ը։

Սակայն այս հիվանդությամբ կարող է վարակվել յուրաքանչյուրը, ոչ ոք դրանից պաշտպանված չէ։ Այդ հիվանդությամբ հնարավոր է վարակվել արյան միջոցով կամ սեռական ճանապարհով։

Հիվանդության բնորոշ ախտանիշներն են` բարձր ջերմություն, թուլություն, գլխացավեր, լիմֆատիկ հանգույցների մեծացում։

Խնդիրն այն է, որ ոչ ոք այս ախտանիշները չի կապում ՄԻԱՎ–ի հետ։ Մարդիկ նույնիսկ չեն մտածում հետազոտվելու մասին, որպեսզի վստահ լինեն, որ  առողջ են։

Այդպիսի հնարավորություն է ընձեռում ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի հայտնաբերման համար նախատեսված շարժական կլինիկան, որը տրամադրել է Ռուսաստանի կառավարությունը։ Հայաստանի բնակիչները կարող են ՄԻԱՎ-ի հայտնաբերման  անվճար հետազոտություն անցնել։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի բնակիչները ՄԻԱՎ-ի հայտնաբերման հետազոտություն են անցնել շարժական կլինիկայում
Жители Еревана сдавали кровь в мобильной клинике для диагностики ВИЧ/СПИД инфекций  - Sputnik Արմենիա
Երևանի բնակիչները ՄԻԱՎ-ի հայտնաբերման հետազոտություն են անցնել շարժական կլինիկայում


Ինչպես Sputnik Արմենիա պորտալին ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության համանախագահ Էլինա Ազարյանը,  Կենտրոնի մասնագետներն արյուն են վերցնում և ախտորոշում հիվանդությունը արագ թեստերի օգնությամբ, իսկ հետազոտման արդյունքները պատրաստ են լինում արյունը վերցնելուց 15 րոպե անց։

Ազարյանի խոսքով` ակցիայի անցկացման նպատակն է երիտասարդների ուշադրությունը սևեռել խնդրի հրատապությանը,  ինչպես նաև նրանց շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը։

Այսօրվա դրությամբ իմունային անբավարարություն ախտորոշմանն անհրաժեշտ է վերաբերվել այնպես, ինչպես շաքարախտին և այլ քրոնիկական հիվանդությունների։

 

«Չէ՞ որ մարդիկ ապրում են այդ հիվանդության հետ։ ՄԻԱՎ–ն անբուժելի է։ Հիվանդը դեղեր է ընդունում մինչև կյանքի վերջը։ Այսօր Հայաստանում կան մարդիկ, որոնք  բուժվում են արդեն շուրջ 10 տարի», – հայտնեց Գրիգորյանը։

Ամեն տարի դեկտեմբերի 1-ին նշվում է Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) դեմ պայքարի միջազգային օրը։ Այդ հիվանդությունը տարածված է ամբողջ աշխարհում։

ՁԻԱՀ–ի համաշխարհային օր հաստատելու գաղափարն առաջարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որին աջակցել են աշխարհի 140 երկրների ներկայացուցիչները։ Առաջին անգամ այդ օրը նշվել է 1988 թվականի դեկտեմբերի 1-ին։ Այս հիվանդության օր հաստատելու նպատակն է Համաշխարհային հանրության ուշադրությունը բևեռել ՄԻԱՎ–ի տարածմանը, որը գլոբալ  համավարակային հիվանդության բնույթ է ստացել:

Լրահոս
0