ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի- Sputnik. «Քարթուլի Դասի» վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ջոնբի Բագատուրիան Թբիլիսիում ՌԻԱ Նովոստիի միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ քննարկել է ռուսական Սու-24-ի հետ կապված միջադեպը, գրում է Sputnik Գրուզիան։
«Թուրքիան մեծ սխալ գործեց… Նա ցույց տվեց իր դեմքը, և հաստատվեց այն կարծիքը, որ Թուրքիան աջակցում է Սիրիայում գտնվող արմատական խմբավորումներին»,- հայտարարել է Ջոնդի Բագատուրիան։
Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիան նպաստում է «երիտասարդության արմատականացմանը»։
«Թուրքիան նպաստում է այն քարոզչությանը, որը մեր քաղաքացիների կամ Հյուսիսային Կովկասում գտնվող ՌԴ քաղաքացիների արմատականացում է ապահովում, Թուրքիան օգնում է, որ այդ մարդիկ տեղափոխվեն իր տարածք, իսկ հետո` Թուրքիայից Սիրիա»,- պնդում է քաղաքական գործիչը։