00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոլովյով. Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը Սու–24–ի հետ կապելը սխալ է

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցВечный огонь Мемориала жертв геноцида армян "Цицернакаберд"
Вечный огонь Мемориала жертв геноцида армян Цицернакаберд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արդար Ռուսաստան» կուսակցությունը նոյեմբերի 25–ին Ռուսաստանի Պետդումայի քննարկմանն է ներկայացրել 1915թ.–ին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատասխանատվության մասին օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի– Sputnik. Հայոց ցեղասպանությունը հերքելը քրեականացնելու մասին օրինագծի քննարկումը Պետդումայում պետք չէ կապել Թուրքիայում կործանված ռուսական ինքնաթիռի հետ, Sputnik Արմենիա պորտալին ասաց սահմանադրական օրենսդրության և պետական շինարարության հարցերով Պետդումայի հանձնաժողովի նախագահ, ՌԴԿԿ իրավաբանական ծառայության ղեկավար Վադիմ Սոլովյովը։

«Արդար Ռուսաստան» կուսակցությունը նոյեմբերի 25–ին Ռուսաստանի Պետական դումայի քննարկմանն է ներկայացրել 1915թ.–ին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատասխնատվության մասին օրինագիծը։


«Շատերը կապում են օրենքի քննարկումը ռուսական Սու–24–ի հետ։ Բայց դա սխալ է։ Օրենսդրական գործընթացը Դումայում երբեմն տևում է մի քանի տարի։ Ժամանակին մենք «Դիմա Յակովլևի օրենքը» առաջ ենք տարել գրեթե 17 տարի, և ի վերջո այն ընդունվել է։ Պետք է ժամանակ, պետք է աշխատանք, անհրաժեշտ է հասարակական կարծիքի ուսումնասիրություն։ Կարծում եմ, որ եկել է այդ օրենքն ընդունելու ժամանակը»,– ասաց Սոլովյովը։


Նրա խոսքով` ցանկացած պատմական իրավիճակ` կապված մարդկանց զանգվածային սպանության հետ, պետք է իրավական գնահատական ստանա։

«Պետք է հիշել իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել անցած դարի սկզբին Թուրքիայում, երբ հայ ժողովուրդը ենթարկվել է հալածանքների և բնաջնջման, չէ՞ որ մարդկության պատմության մեջ նման էջերը շատ չեն, և այդ իրադարձությունները պետք է գնահատվեն»,– ասաց Սոլովյովը։

Նրա խոսքով` այդ օրենքը պահանջում է լրացուցիչ քննարկում, հասարակության մասնակցություն, մանրամասները քննարկելու համար պետք է ներգրավել մասնագետների, բայց «նման օրենք պետք է լինի»։

Пленарное заседание Госдумы РФ - Sputnik Արմենիա
Պետդուման կքննարկի Հայոց ցեղասպանությունը ժխտելու պատասխանատվության մասին օրինագիծը
Իր հերթին թուրքագետ Անդրանիկ Նիկողոսյանը Sputnik Արմենիային տված մեկնաբանությունում ասաց, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներում նման օրինագծերը մեծամասամբ արդեն մշակված են։

«Նման օրենքը կարող է նախօրոք ներկայացվել, սակայն որոշ պատճառներով չընդգրկվել խորհրդարանների օրակարգում։ Այդ քաղաքականապես բարենպաստ պահին շրջանառության մեջ է դրվել նման օրինագիծ։ Կասկածում եմ, որ նախկինում այն գոյություն չի ունեցել` հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է»,– ասաց Իսպիրյանը։

Նա ցավալի է համարում, որ հայկական գործոնը որոշ երկրների կողմից օգտագործում է որպես Թուրքիայի վրա ճնշման մեթոդ։ «Մյուս կողմից բնական է, որ նման օրենքի ընդունումը բխում է Հայաստանի շահերից, թեև տհաճ է, որ դա արվում է նման իրավիճակում»,– նշեց Իսպիրյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև` Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։



Լրահոս
0