ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի —Sputnik. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ միջոցառմանը, որի նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը և գինու օգտագործման մշակույթի տարածումն ազգաբնակչության շրջանում, կմասնակցի մոտ 20 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իր լավագույն արտադրանքը:
Գինու համտես-տոնավաճառը միտված է նաև նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և ներկայացնել մասնակիցներին հայ գինեգործության լավագույն ավանդույթները:
Տոնավաճառը կգործի ժամը 11:00-ից մինչև 21։00-ն:
© Sputnik / Самвел СепетчянԳինու փառատոն
Գինու փառատոն
© Sputnik / Самвел Сепетчян