Իրականում Հայաստանի նշանակությունն աշխարհաքաղաքական իրողություններում շատ մեծ է։ Ռուսաստանի համար դա առանցքային դաշնակից է ոչ միայն Կովկասի տարածաշրջանում, այլ նաև ողջ Մերձավոր Արևելքում
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Միացյալ Ռուսաստանից» ՌԴ VI գումարման Պետդումայի պատգամավոր, Դումայի կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Ռուսական աշխարհ» («Русский Мир») հիմնադրամի վարչության նախագահ Վյաչեսլավ Նիկոնովի հարցազրույցը։ Ամբողջական հարցազրույցը` Sputnik ռադիոյում։
–Ի՞նչ է «Ռուսական աշխարհ» հիմնադրամը։ Ո՞րն է Հայաստանը տեղը և դերը ռուսական աշխարհում։
Զուր չէ, որ երբ 2007թ.–ին «Ռուսական աշխարհ» հիմնադրամը սկսեց աշխատանքը, և մենք մտածում էինք գերակայությունների մասին, ապա առաջին նման կենտրոնը բացվեց հենց Երևանում` Երևանի պետական համալսարանում։ Դրանից հետո ողջ աշխարհում բացվեցին ավելի քան հարյուր նման կենտրոններ, բայց այդ առաջին կենտրոնը, ավելի ճիշտ, դրա բանալին և ցուցանակը մինչև հիմա պահվում է իմ աշխատասեղանի դարակում։ Այդ ժամանակ լույս էր տեսել իմ «Քաղաքականության գաղտնագիրը» գիրքը, որում փորձել էի հնարավորինս կարճ պատմել աշխարհի տարբեր երկրների հետ Ռուսաստանի փոխհարաբերությունների և Ռուսաստանի նկատմամբ այդ երկրների վերաբերմունքի մասին։ Հայաստանի մասին այդ գրքում ասված է հետևյալը. Հայաստանը` որպես Ռուսաստանի դաշնակից, ամենաչգնահատված գործընկերն է։
Իրականում Հայաստանի նշանակությունն աշխարհաքաղաքական իրողություններում շատ մեծ է։ Ռուսաստանի համար նա առանցքային դաշնակից է ոչ միայն Կովկասի տարածաշրջանում, այլ նաև ողջ Մերձավոր Արևելքում։ Նա մեր մերձավոր գործընկերն է ԵվրԱզԷսում և ՀԱՊԿ–ում։ Ամուր են մեր պետությունների միջև մարդկային կապերը, իսկ Մոսկվան ընդհանրապես հայկական քաղաք է և սփյուռքի ամենախոշոր ու ազդեցիկ կենտրոններից մեկը… Մենք ակտիվ և կառուցողական համագործակցում ենք թե՛ Հայկական կոնգրեսի, թե՛ Արա Աբրահամյանի հետ։
Մեր հիմնադրամն այժմ էլ շարունակում է աշխատանքը։ Անցյալ տարի տեղի է ունեցել ամենամեծ ակցիան ԱՊՀ շրջանակում։ Եվ մենք այն անցկացրել ենք հենց Հայաստանում։ Մենք բոլոր 108 դպրոցներին, որտեղ խորացված ուսուցանում են ռուսաց լեզու, տրամադրել ենք դասագրքեր բոլոր 11 դասարանների համար։ Մենք աջակցել ենք ռուսական երգի երրորդ հայկական մրցույթին, որին Հայաստանում մասնակցել է շուրջ 40 սովորող… Համաձայնեք, դա իսկապես մեծ ծավալ է։
– Հայաստանը և սիրիական հակամարտությունը… Որքանո՞վ կարող է այդ հակամարտությունն ազդել Հայաստանի վրա։
–Եթե թվարկենք այն երկրները, որոնք առավել խոցելի են ԻՊ կողմից ահաբեկչական սպառնալիքի համար, ապա Հայաստանն այդ ցուցակում բավականին բարձր հորիզոնական կզբաղեցնի։ Ակնհայտ է, որ այդ տարածաշրջանում գտնվող քրիստոնեական քաղաքականություններն առավել խոցելի են։ Քրիստոնյաներին պարզապես ֆիզիկապես բնաջնջում են` լինի դա Սիրիայում, Իրաքում, թե Հյուսիսային Աֆրիկայում։ Ինչպես հիմա ասում են, դա բացահայտ քաղաքակրթական սպառնալիք է։
Բացի այդ, անհրաժեշտ է միշտ հաշվի առնել, որ Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ նրա սահմանակից երկրներում ԻՊ դիրքերը բավականին ամուր են։ Դա առաջին հերթին վերաբերում է Թուրքիային։ Այդ առումով մտավախություն ունեմ, որ այն կարող է բացահայտ մագնիս դառնալ միջազգային ահաբեկիչների համար։ Առավել ևս, որ Հայաստանը տվյալ պահին հակամարտության մեջ է հարևաններից մեկի հետ, ավելի ճիշտ` երկու մահմեդական հարևանների։
Այդ առումով մենք եղբայր հայերի հետ գտնվում ենք նույն նավակում, դա միանշանակ է։ Եվ այդ առումով ուրախացնում է մի բան, որ Հայաստանը և Ռուսաստանը ՀԱՊԿ–ի մեջ են։ Ռուսաստանը կազմակերպության մյուս անդամների պես իր վրա պատասխանատվության որոշակի աստիճան է վերցնում այդ կազմակերպության սահմանների անվտանգության համար։
– Վերադառնանք «Ռուսական աշխարհ» հիմնադրամի գործունեությանը։ Որո՞նք են կազմակերպության առավել նշանակալի ձեռքբերումները։
– Կարծում եմ, որ այդ առումով պետք է վերադառնալ 90–ական թթ.–ի վերջ` Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության տարիները, երբ ռուսական դպրոցները սկսեցին փակվել։ Դա, անկասկած, թուլացրեց Հայաստանի դիրքերն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գործընկերների հետ փոխհարաբերություններում։ Չէ՞ որ հայերի զգալի մասը` մտավորականները, միշտ ռուսալեզու է եղել։ Եվ այդ ամենից գիտակցաբար հրաժարվելը, մեղմ ասած, մտածված քայլ չէր։
Այժմ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում դրական տեղաշարժ է նկատվում։ Ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունն ակնհայտորեն աճել է։ Հաշվի է առնվում շատ կարևոր ոլորտ, այն, որ ռուսերենն իր գործառույթը կկատարի միայն այն դեպքում, եթե դրանով զբաղվի պետական կրթական համակարգը։ Հակառակ դեպքում ոչ մի հիմնադրամ չի կարող պահպանել այն լեզուն, որը կապ է ապահովում դաշնակիցների և ընկերների հետ։
–Վերջում` տնտեսական հարց։ Ինչո՞վ է պայմանավորված տնտեսական կապերի զարգացման դանդաղումը ԵվրԱզԷսի շրջանակում և նախևառաջ Ռուսաստանի և Հայաստանի միջև։
–Կարծում եմ, որ իրականում խոսքն այլ բանի մասին է։ Այն մասին, որ դանդաղել է հենց Ռուսաստանի տնտեսական զարգացումը։ Դա առաջին հերթին կապված է բավական կոշտ միջազգային պատժամիջոցների հետ, որոնք Ռուսաստանի դեմ ընդունել են եվրոպական երկրները։ Բացի այդ, կտրուկ անկում են ապրել նավթի գները։ Եվ դա չէր կարող չանդրադառնալ երկրի տնտեսական վիճակի վրա։ Առավել ևս, որ մենք հանգել ենք եզրակացության, որ մեր կառավարության աշխատանքում որոշակի թերություններն ակնհայտ են։
Ստացվում է, որ այդ գործոնների համալիրը հանգեցրել է նրան, որ ընթացիկ տարում տնտեսության անկումը կկազմի 3 տոկոս։ Դա շատ է և չէր կարող չանդրադառնալ մեր դաշնակիցների վիճակի վրա։
Հասկանալի է, որ անկումը չի կարող հավերժ լինել, և հույս ունենք, որ շուտով այն կվերածվի առաջընթացի։ Համոզված եմ, որ երբ Ռուսաստանը վերելք ապրի տնտեսական առումով, ապա դա սեփական փորձով կզգան մեր բոլոր գործընկերները։
Նիկոնով. Հայաստանը Ռուսաստանի չգնահատված գործընկերը և դաշնակիցն է
© Sputnik / Владимир Федоренко
/ Բաժանորդագրվել
Իրականում Հայաստանի նշանակությունն աշխարհաքաղաքական իրողություններում շատ մեծ է։ Ռուսաստանի համար դա առանցքային դաշնակից է ոչ միայն Կովկասի տարածաշրջանում, այլ նաև ողջ Մերձավոր Արևելքում