ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի- Sputnik. Ամերիկացի Փոլ Սթեդլերը ստեղծել է աշխարհի ամենաարագընթաց դպրոցական ավտոբուսը, որը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Նա վերափոխել է սովորական, արդեն գործածությունից դուրս եկած դպրոցական ավտոբուսը: Նա սովորական շարժիչը փոխարինել է ռեակտիվով, այժմ այն կարող է մինչև 590 կմ/ժ արագություն զարգացնել:
Այդ ավտոբուսով դպրոցականներին չեն տեղափոխի, այն ստեղծվել է բացառապես ցուցադրության և համաշխարհային ռեկորդ գրանցելու համար։