00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի օր էլ փակել էր գոմում, սառել էի, վախեցել...

Բաժանորդագրվել
Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված կանանց թիվն ավելացել է կամ էլ նրանք ավելի համարձակ են դարձել ու սկսել են խոսել իրենց մասին

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի-Sputnik, Գոհար Սարգսյան. Ամուսնանալուց հետո երևանաբնակ Սեդան տեղափոխվել էր Գեղարքունիքի մարզ: Տարիներ պետք չեղան հասկանալու համար, որ, ամուսնու հետ մի հարկի տակ ապրելով, վտանգում է սեփական կյանքը:

«Պարբերաբար ծեծում էր: Մի օր էլ փակեց գոմում։ Սառել էի, վախեցել: Ինձ հաջողվեց փախուստի դիմել: Կեղտոտ ու պատռված շորերով Մարտունուց Երևան ճանապարհի կեսն անցել եմ ոտքով, հետո անցորդներից մեկը խղճաց ինձ ու հասցրեց Երևան, որտեղ ապրում են ծնողներս: Մինչև այսօր էլ բնակվում եմ Երևանում: Հիմա աշխատանք ունեմ ու ինձ մարդ եմ զգում»,-պատմեց տարիներ շարունակ ամուսնու կողմից բռնության ենթարկված կինը:

1999 թվականին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 25-ը հայտարարեց կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օր: Հետո կառավարություններին, միջազգային ու հասարակական կազմակերպություններին հորդորեցին այդ օրը իրազեկող միջոցառումներ կազմակերպել: Հայաստանում ևս թեմատիկ երթ է անցկացվելու:

«Երբ բռնության ենթարկված կինը դիմում է մեր կազմակերպությանը, անմիջապես առաջարկում ենք ահազանգել ոստիկանությանը: Սակայն հիմնականում կանայք հրաժարվում են նման քայլի դիմել, քանի որ դրանից հետո ամուսինն ավելի ագրեսիվ է դառնում: Երբեմն մարդու իրավունքները հակադրվում են ավանդույթներին: Կանայք կան, ովքեր կարծում են` եթե ամուսինը ծեծում է, ուրեմն սիրում է: Մինչդեռ միջազգային տեսանկյունից դա անընդունելի է»,-ասում է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» սոցիալական աշխատող Աննա Հովհաննիսյանը:

Sputnik լրատվական պորտալի այն հարցին, թե ինչպես են որոշում հոգեբանական բռնության սահմանները, հոգեբան Լիլիթ Հայրապետյանը պատասխանեց. «Ստորացումներ, վարքի վերահսկողություն, արգելքներ. սրանք հոգեբանական բռնություններ են»:

ՀՀ ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ արդեն 2 տարի է` ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչություն է ստեղծվել, որն ուսումնասիրում ու կանխում է բռնության դեպքերը: Պաշտոնական տվյալով` նախորդ տարի Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 575, իսկ ընթացիկ տարում`645 դեպք:

«Մեր խնդիրն է բարձրացնել բնակչության իրավագիտակցությունն ու օգնել բռնության ենթարկվածներին: Հակառակ տարածված կարծիքին, ասեմ, որ ոչ ոք ուրիշի ընտանիքի հարցերին չի խառնվում, պարզապես պետք է կանխել հանցագործությունը»,-ասաց Նելլի Դուրյանը:

Ոստիկանության գնդապետը փոխանցեց, որ Երևանի 4 կետերում ու Իջևանում տեղադրված են իրազեկող վահանակներ, որտեղ նշված են բռնության ենթարկված կանանց աջակցող կազմակերպությունների տվյալները: Այդ կազմակերպություններն ու ոստիկանությունը համագործակցում են:

Լրահոս
0