Ֆրանսիայի ռազմա-օդային ուժերը Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկչական խմբավորման գրոհայինների ուղղությամբ ավիահարվածներ են հասցրել «Շառլ դը Գոլ» ավիակրից: Դիտեք Rafale կործանիչների թռիչքի կադրերը:
Ֆրանսիան «Շառլ դը Գոլ» ավիակրից թիրախային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» ինքնահռչակ մայրաքաղաք Էր Ռաքայի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է Ֆրանսիայի ՊՆ-ն:
Ավիակիրը Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջան է հասել կիրակի գիշերը: Սպասվում է, որ ավիակրի առաքելությունը կշարունակվի առնվազն 4 ամիս:
Ավիակրի վրա 18 Rafale կործանիչ, 8 Dassault Super-Etendard գերձայնային ռմբակոծիչ, ինչպես նաև 2 Hawkeye հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման օդանավ է տեղակայված: Ավիակրի անձնակազմը 1 900 նավաստի է, օդաչու և մեխանիկ: