ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից հայտնել են համացանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից հայտնված տեսանյութի առնչությամբ հետաքննություն սկսելու մասին, հայտնում է BBC-ն։
Տեսանյութում 4 երիտասարդ սպառնում է նրանց, ովքեր «պայքարում են Վրաստանում իսլամի դեմ»։
Ձայնագրությունում զինված երիտասարդները դիմում են մահմեդականներին, իսկ ներքևում գրվում են ռուսերեն ենթագրեր։
Նրանք, մասնավորապես, վրացերենով դիմում են երկրում բնակվող մահմեդականներին և կոչ անում միանալ «Իսլամական պետություն» խմբավորմանը, իսկ Վրաստանին սպառնում են «Խալիֆայությամբ»։
Տեսանյութի հայտնվելու առնչությամբ Վրաստանի պետանվտանգության ծառայությունից դեռ մեկնաբանություններ չեն արվում։
ԻՊ-ի անունից Վրաստանին ուղղված տեսանյութի առիթով քննություն է իրականացվում
10:27 24.11.2015 (Թարմացված է: 11:13 24.11.2015)
город Тбилиси
Բաժանորդագրվել
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից հայտնել են համացանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից հայտնված տեսանյութի առնչությամբ հետաքննություն սկսելու մասին