ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Samsung ընկերությունն իր հաճախորդներին 50 դոլարի Best Buy նվեր-քարտ է առաջարկում Samsung Pay վճարային հավելվածին միանալու համար:
Ինչպես հայտնում է Business Insider-ը` մեջբերելով հարավկորեական ընկերության կայքում հրապարակված ակցիան, այս առաջարկը հասանելի է մինչև 2015 թվականի ավարտը: Այն հասանելի է Samsung Galaxy S6, S6 Edge, S6 Edge+ և Note 5 սմարթֆոններ ունեցողների համար:
Samsung Pay-ը ներկայանում է որպես Apple Pay վճարային համակարգի անմիջական մրցակիցը: Այն թույլ է տալիս օգտատիրոջը սմարթֆոնից վճարումներ կատարել փոքր արժեք ունեցող ապրանքների համար կրեդիտ քարտի օգնությամբ:
Ըստ ընկերության տվյալների` այս ծառայությունից օգտվում է մեկ մլն մարդ Հարավային Կորեայում, իսկ տվյալ ակցիան ուղղված է ԱՄՆ-ում վճարային համակարգի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելուն:
Samsung-ը կվճարի օգտատերերին իր վճարային հավելվածն օգտագործելու համար
09:00 24.11.2015 (Թարմացված է: 09:02 24.11.2015)
Բաժանորդագրվել
Samsung ընկերությունն իր հաճախորդներին 50 դոլարի Best Buy նվեր-քարտ է առաջարկում Samsung Pay վճարային հավելվածին միանալու համար