00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ԿԲ–ն կբարելավի ՀՆԱ–ի աճի կանխատեսումները

© ЦБГрафик роста
График роста - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կենտրոնական բանկի կանխատեսումները փորձագետներն իրատեսական են համարում

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik.  Հայաստանի ԿԲ–ն բարձրացրել է երկրի ՀՆԱ–ի աճի կանխատեսումները մինչև 3,2-3,9%, ասվում է ԿԲ–ի հաշվետվության մեջ, որը հիմնված է 2015 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի և երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարողականի վրա։

Օգոստոս ամսվա համար ՀՀ ԿԲ–ի նախկին կանխատեսումները տատանվում էին  2,8-3,6% սահմաններում։ Սակայն ըստ պետբյուջեի` հայկական տնտեսության աճը 2015 թվականին նախատեսված է 4,1 տոկոսի չափով։


«2015 թվականի տնտեսության աճի կանխատեսումները վերանայվել են ծառայությունների և արդյունաբերության ոլորտում առաջին կիսամյակի սպասվածից  ավելի բարձր աճի հաշվին։ Սպասվող տնտեսական աճին կնպաստի մաքուր արտահանումը», – գրված է հաշվետվության մեջ։


Արտահանման ծավալների վրա ազդել են վերջին տարիների կառուցվածքային  բարեփոխումները, ագրարային հատվածի դրական միտումները և 2014 թվականի վերջին տեղի ունեցած դրամի արժեզրկումը։

Sputnik Արմենիայի ԿԲ–ի նոր կանխատեսումը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ այդպիսի կանխատեսումներ իրենք արել են դեռ տարեսկզբին։


«Այս ցուցանիշը համապատասխանում է տնտեսական զարգացման տեմպերին։ Առաջին տասը ամիսների ընթացքում տնտեսական աճը կազմել է 3,9%։ Եթե այդ միտումը շարունակվի, ապա հասկանալի է, որ այդ թվից շեղումներ դժվար լինեն կամ մինիմալ կլինեն։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ այդ կանխատեսումը բավականին իրատեսական է», – ասաց Մանասերյանը։


ԿԲ–ն ենթադրում է, որ 2016 թվականին տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն, իսկ 2017 թվականին կաճեն` շնորհիվ կառավարության արտահանման և ներդրումների խթանման ծրագրի։

Ավելի վաղ Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումներ արել են ԱՄՀ–ն և Համաշխարհային Բանկը։

Բացի այդ, Հայաստանի ԱՎԾ-ն հրապարակել է 2015 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը գերազանցում է անցյալ տարվա 3,5% ցուցանիշը։

Լրահոս
0