00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհում ահաբեկչության մակարդակն աճել է 80 տոկոսով

© vistanewsНе менее 10 человек стали жертвами атаки боевика-смертника в Камеруне
Не менее 10 человек стали жертвами атаки боевика-смертника в Камеруне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը ահաբեկչության տեսանկյունից տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է: Ուսումնասիրության հեղինակը Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտն է, որը հրապարակել է «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2015»-ը

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. 2014 թվականին ամբողջ աշխարհում ահաբեկչության մակարդակն աճել է 80 տոկոսով: «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2015» զեկույցից հայտնի է դարձել, որ նախորդ տարի ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվել է 32.658 մարդ: Ի դեպ, 51 տոկոսի դեպքում ահաբեկչության հեղինակները «Իսլամական պետություն» և «Բակո Հարամ» խմբավորումներն են եղել:

Ահաբեկչությունների հետևանքով տեղի ունեցած մահվան դեպքերի ամենամեծ թվերը գրանցվել են Աֆղանստանում, Իրաքում, Նիգերիայում, Պակիստանում և Սիրիայում:

Հայաստանն ամենաանվտանգ երկրների շարքում է` 116-րդ հորիզոնականում: Մեր հարևան երկրներից Ադրբեջանը 93-րդ տեղում է, Վրաստանը` 71-րդ, Իրանը` 39-րդ, իսկ Թուրքիան 27-րդ տեղում է: 

Զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածը Sputnik Արմենիայի համար մեկնաբանեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:


«Աշխարհի տարբեր երկրներում Իսլամական պետության հարձակումները մեծ վնաս են հասցրել հայկական համայնքին: Հիշենք Սիրիայի պատերազմը, երբ զգալի կորուստներ կրեցինք: Եթե դիտարկենք Իրաքի օրինակը, ապա գրեթե կորցրինք մեր հայկական համայնքը: Վերջերս էլ ցավալիորեն պարզեցինք, որ Փարիզի ահաբեկչության արդյունքում մահացավ հայազգի մի աղջիկ: Այս իմաստով ահաբեկչական գործողություններից Հայաստանը տուժել է»,-պատմեց Պողոսյանը:

Թևան Պողոսյանը կարծում է, որ Հայաստանի ազգային անվտանգության մարմինները պետք է ձևավորեն համագործակցության լայն դաշտ տարբեր երկրների գործընկերների հետ ու նպաստեն ընդհանուր անվտանգության զարգացման խնդրին:

Լրահոս
0