00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ գեղեցկուհին պատրաստ է «Միսիս գլոբուս» մրցույթին

© Sputnik / Арпи БегларянАнна Демирханян
Анна Демирханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Միսիս գլոբուսը» գեղեցկության ամենամյա մրցույթ է ամուսնացած կանանց համար: Գեղեցկությունից բացի, կարևորվում է այն, թե ինչ հայացքներ ունի կինը ընտանիքի և ամուսնության հարցերում

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում կանցկացվի գեղեցկության ամենահեղինակավոր մրցույթներից մեկը՝ «Միսիս գլոբուս 2015»-ը (Mrs. GLOBE): Հայաստանն այդ հեղինակավոր մրցույթում կներկայացնի պրոֆեսիոնալ մոդել Աննա Դեմիրխանյանը:

Հայ գեղեցկուհին Sputnik Արմենիա պորտալի հետ զրույցի ընթացքում պատմեց, թե ինչպես է պատրաստվում մրցույթին, խոսեց իր սպասումների, ընտանիքի, երեխայի և կարիերայի մասին:

© Sputnik / Арпи БегларянԱննա Դեմիրխանյան
Анна Демирханян в платье с армянской вышивкой от культурного центра Терян, в котором она выступит на конкурсе талантов на Mrs.Globe 2015 - Sputnik Արմենիա
Աննա Դեմիրխանյան

- Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք Ձեր կյանքը կապել մոդելային կարիերայի հետ:

— 14 տարեկան էի, տղայական քայլվածք ու պահվածք ունեի: Հենց այդ պատճառով մայրս որոշեց ինձ տանել մոդելային գործակալություն, որպեսզի ես սովորեմ գեղեցիկ քայլել և ավելի կանացի դառնամ:
Այնպես ստացվեց, որ ես երեք տարի շարունակ աշխատեցի այն մոդելային կենտրոնում, որտեղ սովորել էի: Այդպիսով սկսվեց իմ կարիերան մոդելային բիզնեսում:

- Եթե համեմատենք, թե ինչ փոփոխություններ են եղել մոդելային բիզնեսում, ասենք, 15 տարվա կտրվածքով, կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում այս ոլորտը զարգացել է:

— 15 տարեկանից մոդելային բիզնեսում եմ: Ճիշտ է՝ ես 8 տարով հեռացել էի այդ ոլորտից, որովհետև զբաղվում էի իմ ընտանիքով, բայց հիմա կրկին որոշել եմ շարունակել կարիերաս: Հայաստանում մոդելային բիզնեսի զարգացման ակտիվ շրջանն համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ ես այդ ոլորտում չէի:

Եթե համեմատենք 15 տարվա իրողություններն ու ներկան, ապա կարող եմ ասել, որ այսօր ընտրության հնարավորություն կա: Այն ժամանակ մենք շատ քիչ էինք, բայց պրոֆեսիոնալներ էինք, որովհետև բոլորս մոդելային դպրոց էինք ավարտել և հետո միայն մասնակցել ցուցադրությունների:

Հիմա մոդելներից շատերը հիանալի աշխատում են, բայց նրանք չեն անցել այդ դպրոցը: Ուղղակի նրանք լավ արտաքին ունեն և համապատասխանում են չափանիշներին:

© Sputnik / Арпи БегларянԱննա Դեմիրխանյանը լուսանկարվում է Sputnik Արմենիա պորտալի համար
Модель Анна Демирханян. Фотосъемка в Sputnik Армения - Sputnik Արմենիա
Աննա Դեմիրխանյանը լուսանկարվում է Sputnik Արմենիա պորտալի համար

- Ինչպե՞ս եք համատեղում մոդելային կարիերան ու ընտանիքը:

— Հիմա այդքան շատ աշխատանք և պատվերներ չկան, որպեսզի մեկը մյուսին խանգարի: Բայց գալիք մրցույթի հետ կապված՝ ես բոլորովին ազատ ժամանակ չունեմ, թեև փորձում եմ երեխայիս հետ հնարավորին չափ շատ ժամանակ անցկացնել: Աղջկաս դուր չի գալիս, որ տանը չեմ լինում:

- Ինչպե՞ս են Ձեզ ընտրել «Միսիս գլոբուս 2015» մրցույթի համար:

— Համաշխարհային Գեղեցկության և նորաձևության լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանը ընտրություն էր կազմակերպել: Պահանջները հետևյալն էին՝ մոդելը պետք է ամուսնացած լիներ, տարիքը՝ 27 տարեկանից բարձր, ունենար գոնե մեկ երեխա և գրավիչ արտաքին:

Ես մասնակցեցի այդ ընտրական փուլին, և ինձ ընտրեցին: Հաջորդ փուլը բազմաթիվ հարցաթերթիկներ լրացնելն էր: Շատ հարցեր կան, որոնց միջոցով մրցույթի կազմակերպիչները ցանկանում են բացահայտել մասնակիցների ներաշխարհը:

Մոդել Աննա Դեմիրխանյան - Sputnik Արմենիա
Աննա Դեմիրխանյան. «Եթե կինը ամուսնացել է, չի նշանակում, որ կյանքն ավարտվել է»

Մրցույթը կանցկացվի Շենչժեն քաղաքում և բեմ դուրս կգա 65 գեղեցկուհի: Մրցույթի նախագահը Թրեյսի Քեմփբելն է, ով հաղթել է մրցույթում 19 տարի առաջ: Մրցույթն այս տարի նվիրված է Կանանց նկատմամբ բռնության դեմ միջազգային օրվան և բարեգործական բնույթ է կրում: Հաղթողն իր ստացած գումարները կարող է օգտագործել բարեգործական նպատակով:
Մրցույթն ընթանում է մի քանի փուլով՝ տաղանդի բացահայտում, ազգային տարազի, երեկոյան զգեստի մրցույթներ, լողազգեստով բեմել և ֆոտոշարք լողազգեստով:

Ես արդեն ունեմ պատրաստի աքսեսուարներ և կոստյումներ, պատրաստ է ազգային տարազը, որով պետք է բեմ դուրս գամ: Ընտրել եմ պարգևատրման արարողության համար նախատեսված զգեստը, այդ երեկո մասնակիցները պետք է լինեն արծաթագույն զգեստներով:

© Sputnik / Арпи БегларянԱննա Դեմիրխանյանը "Տերյան" մշակութային կենտրոնի տրամադրած զգեստով, որով նա "Միսիս Գլոբուս"-ի "Տաղանդների" մրցույթում ներկայացնելու է իր պարային համարը
Анна Демирханян в платье с армянской вышивкой от культурного центра Терян, в котором она выступит на конкурсе талантов на Mrs.Globe 2015 - Sputnik Արմենիա
Աննա Դեմիրխանյանը "Տերյան" մշակութային կենտրոնի տրամադրած զգեստով, որով նա "Միսիս Գլոբուս"-ի "Տաղանդների" մրցույթում ներկայացնելու է իր պարային համարը

- Գեղեցկության ի՞նչ մրցույթների եք մասնակցել:

— Ես երբեք չեմ մասնակցել նման մրցույթների, քանի որ դրանք ինձ չեն գրավել: Սա իմ առաջին մասնակցությունն է:
Հաղթանակի դեպքում կարող եմ ինչ-որ ավանդ ունենալ Հայաստանում մոդելային գործի զարգացման մեջ, որովհետև ամուսնացած կանայք մեր երկրում պարզապես «խաչ են քաշում» իրենց վրա: Ցանկանում եմ իմ օրինակով ցույց տալ, որ եթե կինը ամուսնացել է, չի նշանակում, որ կյանքը դրանով ավարտվել է: Աշխատանքը միայն օգնում է կնոջը, որ նա ավելի հետաքրքիր դառնա իր ամուսնու համար և օրինակ ծառայի սեփական երեխային:

- Եթե հաղթեք, ի՞նչ նպատակի կծառայեցնեք Ձեր շահումը:

— Անկեղծ ասած, ես դեռ նույնիսկ շահումի չափը չգիտեմ, բայց մեծ հաճույքով ստացած միջոցները կտրամադրեի մանկատներին և հիվանդ երեխաներին:

- Հաճախ ժյուրիի որոշումները վեճեր են առաջացնում գեղեցկության մրցույթների անաչառության վերաբերյալ…

— Ես ուզում եմ հավատալ, որ մրցութն անկողմնակալ է լինելու: Հուսով եմ, որ կհաղթի նա, ով արժանի է: Ես անկեղծորեն կուրախանամ նրա համար, եթե անգամ նա ամենագեղեցիկը չլինի:

Ընկերներս, ծանոթներս և հարազատներս շատ են ուզում, որ այս տարի «Միսիս գլոբուս» մրցույթում հաղթի Հայաստանը: Տվյալ պահին ես մրցույթի մասնակիցների թոփ տասնյակում եմ ընդգրկվել:

© Sputnik / Арпи БегларянՄոդել՝ Աննա Դեմիրխանյան
Модель Анна Демирханян - Sputnik Արմենիա
Մոդել՝ Աննա Դեմիրխանյան
Լրահոս
0