ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ «հիանալի հանդիպումներ» են ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Մենք միասնական ենք մեր` որպես միջնորդների աշխատանքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- գրել է Ուորլիքը:
Լեռնային Ղարաբաղի խնդրով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սկսվել է 1988թ.–ի փետրվարին, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին։ 1991թ.–ի սեպտեմբերին ԼՂԻՄ կենտրոնում` Ստեփանակերտում, հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու մասին։ Ադրբեջանը դրան հաջորդած ռազմական հակամարտության ընթացքում կորցրեց հսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։
1992թ.–ից հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Ադրբեջանը պնդում է իր տարածքային ամբողջականության պահպանումը, Հայաստանը պաշտպանում է չճանաչված հանրապետության շահերը, քանի որ ԼՂՀ–ն բանակցությունների կողմ չէ։