ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ իր կազմի մեջ մտցնի ԼՂՀ–ն, եթե Ադրբեջանը շարունակի ներկայիս քաղաքականությունը, կարծում է «Գլոբալիզացիա և տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը։
«Եթե ադրբեջանցիները չդադարեցնեն իրենց գործողությունները, ապա անհրաժեշտ է թիրախային հարվածներ հասցնել, ինչն այժմ մի քիչ սթափեցնում է նրանց։ Սակայն եթե Բաքվի ներկայիս քաղաքականությունը շարունակվի, եթե նրանք շարունակեն կրակել և սպանել խաղաղ բնակիչներին, անհրաժեշտ է սկսել Ղարաբաղի ճանաչման կամ այն Հայաստանին միացնելու գործընթացը», – երեքշաբթի լրագրողներին ասաց նա։
Փորձագետի խոսքերով` եթե Ադրբեջանը չցանկանա վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և չդադարի նախապայմաններ թելադրել բանակցությունները շարունակելու համար` շարունակելով սպառնալիքների քաղաքականությունը, ապա Հայաստանը կընտրի այս տարբերակներից մեկը։
«Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Ադրբեջանի վարկանիշն աշխարհում այժմ բավականին ցածր է, լինի դա ԵՄ–ն, Եվրոպայի Խորհուրդը, ԵԱՀԿ–ն։ Ադրբեջանում ավելի քան 100 քաղբանտարկյալ կա, ընդդիմության վրա ուժ է գործադրվում, նրա հասցեին հնչում է քննադատություն, այնպես որ նրա համար ֆոնը բավականին բացասական է։ Եթե Հայաստանը գնա Արցախին միանալու կամ այն ճանաչելու ուղիով, ապա կգտնվեն երկրներ, որոնք կընդունեն ԼՂՀ անկախությունը», – ասաց Գրիգորյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:
Փորձագետ. Երևանը պետք է ճանաչի ԼՂՀ–ն Ադրբեջանի կողմից նոր կրակոցների դեպքում
15:09 06.10.2015 (Թարմացված է: 17:50 12.10.2015)
© Личная страничка в ФейсбукеРуководитель Центра глобализации и регионального сотрудничества Степан Григорян
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանի վարկանիշն աշխարհում, մասնավորապես, առաջատար եվրոպական կազմակերպություններում, այժմ շատ ցածր է