00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանադրական բարեփոխումներ. արդյունքն անկանխատեսելի է

© SputnikКонституция
Конституция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ին արդեն քվեարկել է սահմանադրական բարեփոխումների նախագծի օգտին, իսկ համապետական հանրաքվեն նախատեսված է դեկտեմբերի 6-ին

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի- Sputnik. Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավն ընթանում է ողջ հունով, քաղաքական ուժերը հանդիպումներ են անցկացնում երկրում, և նրանցից յուրաքանչյուրը յուրովի է բացատրում սահմանադրական բարեփոխումների «գրավչությունը»։

Հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին, մինչ այդ Sputnik Արմենիան որոշել է հետաքրքրվել, թե քարոզարշավի ընթացքի վերաբերյալ ինչ կարծիք ունեն տարբեր քաղաքական ուժերը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համոզված պնդում է, որ եթե նախկինում ձայները մեծամասնական համակարգով բաժանվում էին մեկ-երկու կուսակցությունների միջև, իսկ համամասնական կարգով` հինգ-վեց, ապա բարեփոխումներից հետո կգործի միայն երկրորդ տարբերակը։

«Փորձը ցույց է տալիս, որ ոչ մի կուսակցություն համամասնական համակարգով չի կարող ավելի քան 40 տոկոս հավաքել, և հիմնական ձայները հավաքվել են մեծամասնական համակարգի հաշվին։ Տվյալ դեպքում ո՛չ գործնական, ո՛չ տեսական առումով որևէ քաղաքական ուժ չի կարող ընտրության ժամանակ 40 տոկոսից շատ հավաքել, քանի որ միակուսակցության (որի սպառնալիքի մասին հաճախ հայտարարում է ընդդիմությունը) մասին չի կարող խոսք լինել։ Այսպիսով, ավելանում է ընդդիմադիր ուժերի մասնակցությունը, նրանց դերը։ Ես չեմ կարողանում գտնել այն տրամաբանական հանգույցները, երբ նոր ընտրական համակարգը համեմատում են միակուսակցականության հետ։ Կձևավորվի բազմակուսակցական խորհրդարան, որտեղ կավելանա բոլոր քաղաքական ուժերի դերը»,- ասաց Բաղդասարյանը։

Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքին, ապա նրա խոսքով` առաջին փուլը հաջող է անցել։ Sputnik Արմենիա պորտալի հարցին, թե արդյո՞ք քարոզչությունն ավելացրել է «այո»-ի կողմնակիցների թիվը, նա նշեց, որ «կարելի է հաստատ պնդել, որ նվազել է չկողմնորոշվածների թիվը»։

«Պետք է ասել, որ «այո»-ի քանակն ավելացել է, բայց մեր գործողությունների գնահատականը կտա ժողովուրդը»,- վստահ ասաց Բաղդասարյանը։

Պատգամավորի խոսքով` ստեղծվել են հավասար պայմաններ ինչպես «այո»-ի, այնպես էլ «ոչ»-ի կողմնակիցների համար։

Նույն հարցով մենք դիմեցինք նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին։

«Ես ավելի քան համոզված եմ, որ երկրում շատ մարդիկ կան, որոնք «այո» կասեն, կա նաև բնակչության զգալի հատված, որը դեռ չի կողմնորոշվել։ Ես ինքս կարծում եմ, որ պետք է բնակչությանը ներկայացնել բարեփոխումների նախագիծը, որպեսզի նա կարողանա ավելի խորը ծանոթանալ փաստաթղթերին, հասկանա, թե դա ինչ ուղղվածություն ունի, ինչ լիազորություններ են ստանում նախագահը, խորհրդարանն ու վարչապետը»,- ասաց Էնֆիաջյանը։

Նրա խոսքով` բարեփոխումները երկրի համար դրական ազդեցություն կունենան։

«ԲՀԿ-ի քարոզարշավի վերաբերյալ կարող եմ ասել, որ այն եղել է և կլինի արդյունավետ։ Տվյալ պահին մենք ավարտել ենք մեր քարոզարշավը Հայաստանի յոթ մարզում և Երևանի 10 վարչական շրջանում»,- ընդգծեց Էնֆիաջյանը։

Sputnik Արմենիան զրուցեց նաև ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ։

«Ավելի լավ, քան երբևէ»,- այսպես բնութագրեց քարոզարշավի ընթացքը Լևոն Զուրաբյանը։

Նրա խոսքով` ամեն օր «ոչ»-ի կողմնակիցների թիվն աճում է, և նույնիսկ պետական ապարատի 90 տոկոսը դեմ է բարեփոխումներին։

Մենք խնդրեցինք բացատրել, թե նա ինչու է այդքան համոզված, որ հենց նրանք դեմ կլինեն սահմանադրական փոփոխություններին։

«Մենք շատ լավ գիտենք նրանց տրամադրությունները։ Հենց պետական ապարատում են այն մարդիկ, որոնք, ի տարբերություն հասարակ մարդկանց, ավելի լավ են պատկերացնում փոփոխությունների էությունը»,- ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով` դեռ 10 օր առաջ սոցիոլոգիական հետազոտությունների տվյալներով, (որոնք նրա խոսքով անցկացվել են իշխանությունների հովանու ներքո), «ոչ»-ի կողմնակիցները երեք անգամ ավելի շատ են եղել, քան «այո»-ի կողմնակիցները։

«Ժողովրդի հետ մեր շփումը, մեր ունեցած տեղեկությունները ցույց են տալիս, որ բնակչության 90 տոկոսը դեմ է բարեփոխումներին։ Իշխանությունների դեմ կոնսենսուսը երբեք ավելի մեծ չի եղել, քան այսօր»,- վստահ ասաց Զուրաբյանը։

Նա նշեց, որ դեռ համոզված չէ, որ հանրաքվեի արդյունքներն իրենց համար դրական կլինեն, քանի որ դեռ մինչև վերջ չի հաջողվել կոտրել բազմաթիվ կեղծված ընտրություններից հետո ժողովրդի մեջ ձևավորված հուսահատությունը։

«Հենց «ոչ»-ի կողմնակիցների մեծամասնությունը գնա ընտրությունների և քվեարկի, ապա համոզված կլինեմ, որ մենք կհաղթենք»,-ասաց Զուրաբյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ին արդեն քվեարկել է սահմանադրական բարեփոխումների նախագծի օգտին (104 «այո», 10 «դեմ» և 3 «ձեռնպահ»), որը նախատեսում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձևի։

Լրահոս
0