00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Թուրք երկրպագուների պահվածքի պատճառը հասարակության պառակտվածությունն է

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցФутбольное поле
Футбольное поле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային լրատվամիջոցներից շատերն են անդրադարձել Թուրքիայում կատարված միջադեպին, երբ Հունաստանի հետ խաղից առաջ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները սկսել էին սուլել հենց այն պահին, երբ հայտարարվել էր, որ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցելու Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի- Sputnik. Փորձագետները Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուների պահվածքին մեկ բացատրություն են տալիս` պատճառը հասարակության պառակտվածությունն է։

Թուրքիայի հավաքականի երկրպագուները Հունաստանի ազգային հավաքականի հետ ընկերական խաղից առաջ խախտել են Փարիզում ողբերգական իրադարձությունների հետևանքով մահացածների հիշատակի լռության րոպեն և սկսել են սուլել ու«Ալլահ աքբար» վանկարկել։

«Տարբեր հասարակական խմբերի` միմյանց նկատմամբ թշնամական վերաբերմունքի խնդիրը, որը ծագել է կրոնական, բարոյական, մշակութային տարբերությունների պատճառներով, եղել է միշտ և ամենուրեք, բայց վերջին ժամանակաշրջանում այն սկսել է ավելի սուր դրսևորվել Թուրքիայի հասարակական կյանքում։ Բևեռացումը, որը ձևավորվում է իշխանության վերնախավում, արտացոլվում է նաև թուրքական հասարակության բոլոր խավերում։

«Քաղաքական վերնախավում վերջին շրջանում ավելի հաճախ է դարձել այն հռետորությունը, որն ուղղված է բնակչության պառակտմանը, հռետորություն, որի հիմնական նպատակը սադրանքն է»,- Sputnik Թուրքիային է ասել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ, բժիշկ-հոգեբույժ Մեհմեդ Բեքարօղլուն։
Բեքարօղլուն թուրք երկրպագուների բացատրում է պարտության ներքին զգացումով, որը ձևավորվել է բնակչության շարքում երկարատև ժամանակահատվածում։

«Պարտության զգացումն այժմ ակտիվ խաղարկվում է քաղաքական ոլորտում։ Իշխանության կողմից օգտագործվող հռետորության մեջ հնչում է մի գաղափար, որը պարտադրվում է բնակչությանը, այն մասին, որ Թուրքիան բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով, և թուրքերի համար միակ ընկերն իրենք են։ Իհարկե, այլատյացության խնդիր կա ողջ աշխարհում։ Արմատական տրամադրված ազգայնական կուսակցությունները Եվրոպայում մտնում են իշխանական օղակներ։

Պարտվողական տրամադրությունների աճի և դրա հետևանքով առաջացած ատելության և հասարակությունում պառակտման պատճառը թաքնված է այն գործընթացներում, որոնք երկար ժամանակ զարգացել են Մերձավոր Արևելքում, հատկապես այն ժամանակ, երբ Ամերիկան ներխուժեց Իրաք։ Բոլոր այդ գործոնները կապվել են իրար հետ։

Եվ այսօր մենք բախվել ենք նոր սպառնալիքի, այն է` անառողջ, հիվանդագին անձի ձևավորումը։ Նման հոգեբանությամբ մարդիկ ի վիճակի չեն ապրումակցել ուրիշների վշտերին։ Դա չափազանց տագնապալի երևույթ է, որը կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների»,- ասել է Բեքարօղլուն։

Քաղաքական գործչի կարծիքով` այդ իրավիճակը հաղթահարելու համար ողջ համաշխարհային հանրությունը, առաջին հերթին, համաշխարհային քաղաքական ասպարեզում առանցքային կերպարները պետք է պատասխանատվություն զգան իրենց գործողությունների համար և սադրիչ հռետորության չդիմեն իրենց սեփական նպատակներին հասնելու համար։

Լրահոս
0