00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետ. «Մենք մեր ժողովրդից թաքցնելու բան չունենք»

© Photo : press office of the Government of RAПремьер-министр Армении Овик Абрамян
Премьер-министр Армении Овик Абрамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունը հերթական նիստն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի –Sputnik. Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստի ընթացքում քննարկվել են կարկտահարությունից տուժածներին աջակցություն ցուցաբերելու, նոր էլեկտրակայան կառուցելու, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու, ինչպես նաև դեղերի գնային տատանումներին վերաբերող հարցերը։

Աջակցություն կարկտահարությունից և քամիներից տուժածներին

Կառավարությունը որոշում է ընդունել աջակցություն ցուցաբերել Շիրակի և Լոռու մարզերում կարկտահարությունից տուժած համայնքներին: Այսինքն, գյուղացիներն ազատվում են 2013 և 2014 թվականներին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց ձևավորված պարտքերից:
Կառավարության մեկ այլ որոշմամբ` նախատեսվում է մարզերում քամու հետևանքների վերացման նպատակով մարզպետարաններին հատկացնել շուրջ 902448.2 հազ. դրամ: Հիշեցնենք, որ ուժեղ քամիների հետևանքով զգալի վնասներ էին կրել Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի մի շարք համայնքների բնակելի տներ ու պետական նշանակության շինություններ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ստեղծել հանձնաժողով, որը կմեկնի մարզեր ու տեղում կուսումնասիրի վնասի իրական չափերը:

Կկառուցվի նոր էլեկտրակայան

Գործադիրը հավանություն է տվել կառավարության և «Ռենկո» ընկերության միջև կնքվող հուշագրին: Այն ենթադրում է, որ կառուցվելու է 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայան: Հետագա խնդիրներից խուսափելու համար վարչապետը շահագրգիռ գերատեսչություններին հորդորել է ուշադիր լինել ու բացթողումներ չանել:

Լուծվում են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները

2008 թվականից ի վեր պետական աջակցությամբ իրականացվող բնապահպանական ծրագրի շահառու է ճանաչվել 5365 ընտանիք, որոնցից 2015 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ 4383 ընտանիքների բնակարանային խնդիրն արդեն լուծվել է: Դեռևս 965 ընտանիք բնակարան չունի: Հարցին նախատեսվում է անդրադառնալ 2015-2016 թվականների ընթացքում:

Դեղերի թանկացման մասին լուրերն անհիմն են

Ուսումնասիրվել են 50 ամենավաճառվող դեղերի գնային տատանումները: Արդյունքում` 60 տոկոսի գինը մնացել է անփոփոխ, 34 տոկոսինը` նվազել է 30 տոկոսով, իսկ մնացածը 3 տոկոսով թանկացել են:

Ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հորդորել է ակտիվորեն շփվել զանգվածային լրատվամիջոցների հետ:
«Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, և պետք է դա ապացուցենք խոսքով և գործով»,-ավելացրել է Հովիկ Աբրահամյանը:

 

 

 

Լրահոս
0