00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը հայտարարել է ֆոտոբանկի գործարկման մասին

Пресс-центр Sputnik-Армения
Пресс-центр Sputnik-Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը հայտարարել են ֆոտոբանկի գործարկման մասին, որն ամբողջ աշխարհում հաճախորդների համար հասանելի կլինի 2015 թվականի նոյեմբերի 19-ից

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը հայտարարել են ֆոտոբանկի գործարկման մասին, որն ամբողջ աշխարհում հաճախորդների համար հասանելի կլինի 2015 թվականի նոյեմբերի 19-ից։ Նոր ֆոտոբանկը սկսել է իր աշխատանքը Sputnik Images ապրանքանիշի ներքո և դարձել ավելի քան 30 լեզուներով  ներկայացված Sputnik տեղեկատվական ռեսուրսների շարքի` տեղեկատվական պորտալներ, ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և սոցցանցերի հարթակներ, մի մասը։ Ամեն օր Sputnik Images–ը աշխարհի տարբեր ծայրերից ստանալու է լրատվական ռեպորտաժներ, ֆոտոբանկն ամեն րոպե կթարմացվի արդիական թեմաներով նոր մի քանի լուսանկարներով։ Միջինը Sputnik–ի լուսանկարիչները նոր ֆոտոբանկի հաճախորդների համար կապահովեն օրական մինչև 500 լուսանկար։

Կորպորատիվ հաճախորդների համար ամբողջ աշխարհից ավելի քան 1 000 000 վիզուալ նյութեր արդեն հասանելի են Sputnik Images կայքում։ Նյութերի ընտրությունը որոշվում է ընթացիկ օրակարգի համաձայն և օգտատերերին թույլ է տալիս օրվա ամբողջական պատկեր ստանալ։ Նոր ֆոտոբանկի միջոցով կարելի է նաև գնել օրվա թեմային վերաբերող թեմատիկ ֆոտոռեպորտաժներ (ֆոտոժապավեն) և ինֆոգրաֆիկա։ Օգտատերերը կարող են օգտվել որոնման հարմար համակարգից` ըստ հիմնական բառերի, կատեգորիաների, հեղինակների, աղբյուրի և աշխարհագրական հատկանիշի, ինչպես նաև նշանավոր իրադարձությունների օրացույցից` լուսանկարների թեմատիկ ընտրանիով և մոտակա օրերի ֆոտոնկարահանումների ծանուցումներից։ Բոլոր պատկերներն ունեն ամբողջական տեսք` իրադարձության անվանում, նկարահանման ամսաթիվ ու վայր, կադրում առկա մարդկանց անուններ, լուսանկարի չափեր,  հիմնական բառեր ու կատեգորիաներ, լուսանկարի հեղինակ ու ստացման աղբյուր։ Բոլոր լուսանկարները հասանելի են երեք ձևաչափով` ինչպես տպագրության, այնպես էլ առցանց տեղադրման համար։

Sputnik Images–ը Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոյի   ֆոտոբանկն է, որի մուլտիմեդիոն տեղեկատվական կենտրոնները ներկայացված են տասնյակ երկրներում։ Sputnik–ն ընդգրկում է կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik–ի լրահոսը շուրջօրյա թողարկվում է անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով։

Sputnik–ի կայքերը գործում են ավելի քան 30 լեզուներով` ներառյալ անգլերեն, ֆրանսերեն, սերբերեն, պորտուգալերեն, արաբերեն, հինդի, լեհերեն, իտալերեն, իսպաներեն, չինարեն, թուրքերեն լեզուները։ Կայքն ընթերցողին տրամադրում է բազմազան կոնտենտ` ինֆոգրաֆիկա, տեսանյութեր, ֆոտոռեպորտաժներ, առցանց եթերներ, ինտերնետային քվեարկություններ։ Բացի օպերատիվ լուրերից, Sputnik–ն իր լսարանին է առաջարկում նաև վերլուծական նյութեր, բացառիկ հարցազրույցներ, փորձագիտական գնահատականներ։

Լրահոս
0