ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հայտնի են երեք մահապարտ-ահաբեկչի անունները, որոնք մասնակցել են Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններին:
ԶԼՄ-ները նշում են, որ մահապարտներից մեկը եղել է 29-ամյա Օմար Մոսթեֆան, որի հորն ու եղբորն ավելի վաղ բերման էին ենթարկել իրավապահ մարմինները: Այս ահաբեկչի անունը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել էր Շարտրի քաղաքապետ Պիեր Ժորժը: Նա հայտնել էր, որ ահաբեկիչը Շարտրում է բնակվել մինչև 2012 թվականը:
Ավելի վաղ սերբական «Բլից» թերթը հրապարակել էր մեկ այլ ահաբեկչի անունը՝ նշելով, որ նա Սիրիայի քաղաքացի է, անունը՝ Ահմեդ Ալմոհամմեդ, և նա Արևմտյան Եվրոպա է հասել Սերբիայով:
Երրորդ ահաբեկչի մասին հայտնել է Le Figaro-ն: ԶԼՄ-ները նրա մասին մանրամասն տեղեկություններ դեռ չեն ներկայացրել:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել:
Հայտնի են Փարիզի ահաբեկչությունների երեք մասնակցի անունները
08:36 15.11.2015 (Թարմացված է: 14:36 15.11.2015)
© Sputnik / Кристина Афанасьева
/ Բաժանորդագրվել
Լրատվամիջոցները հայտնում են, որ ահաբեկիչների թվում են եղել 29-ամյա Օմար Մոսթեֆան, Սիրիայի քաղաքացի Ահմեդ Ալմոհամմեդը և Աբդուլակբակ Բ.-ն: Վերջինի մասին այլ տեղեկություններ դեռ չեն նշվում