ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Ֆրանսիացի քննիչները հույս ունեն ստանալ եվրոպացի գործընկերների աջակցությունը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները քննելու համար, տեղեկացնում է tert.am-ը՝ երկրի ՆԳ նախարար Բեռնար Կազնովին հղումով:
«Ֆրանսիայի ՆԳՆ բոլոր ծառայությունները կապ են պահում եվրոպական երկրների գործընկերների հետ՝ այս բարբարոսական գործողություններն իրականացնողների ինքնությունը ճշտելու համար»,-ասել է նա:
Նախարարը հստակեցրել է, որ իշխանությունները Փարիզ են ուղարկել 1500 զինծառայողի՝ քաղաքի անվտանգությունն ապահովելու համար:
Փարիզի 7 շրջաններում ուրբաթ երեկոյան գրեթե միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, որոնց հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 120-150 մարդ։
Ավելի քան 100 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում՝ համերգի ժամանակ։ Տասնյակ մարդիկ զոհվել են մայրաքաղաքի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչություններից։
Ֆրանսիան եվրոպական երկրների աջակցությունն է ակնկալում ահաբեկչության դեպքերի քննության գործում
09:00 15.11.2015 (Թարմացված է: 11:40 15.11.2015)
© AP Photo / Thibault CamusТеракты во Франции
© AP Photo / Thibault Camus
Բաժանորդագրվել
Ֆրանսիացի քննիչները հուսով են ստանալ եվրոպացի գործընկերների աջակցությունը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները քննելու համար