ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ժակ Միյարը բացառիկ հարցազրույց է տվել Sputnik լրատվական պորտալի թղթակցին:
Պատգամավորն ընդգծել է, որ Ֆրանսիան «մտել է պատերազմի մեջ Իսլամական պետության դեմ, և դրանից կարելի է բոլոր հետևություններն անել»:
Ժակ Միյարը կարծում է, որ Ֆրանսիան պետք է վերանայի իր արտաքին քաղաքականությունը, մասնավորապես` Սիրիայում:
«Ես կարծում եմ, որ մենք վատ քաղաքականություն ենք որդեգրել: Չնայած Բաշար Ասադը սուրբ չէ, և արյուն կա նրա ձեռքերին, այնուամենայնիվ Ֆրանսիան քայլ անելուց առաջ պետք է ճիշտ ընտրություն կատարի», — իր խոսքը եզրափակել է հանրապետական պատգամավորը: