ՄՀՄՊՀ վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Անդրեյ Կազանցև
- Ինչպե՞ս պետք է ԵՄ երկրներն արձագանքեն ահաբեկչական սպառնալիքների ուժեղացմանը: Ի±նչ միջոցներ պետք է այժմ ձեռնարկեն եվրոպական պետությունները և աշխարհն ընդհանրապես:
— Պուտինը միանգամայն ճիշտ որակեց Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները` որպես մարտահրավեր մարդկային քաղաքակրթությանը: Մենք պետք է հասկանանք, որ այս ահաբեկչական գործողությունները առաջինը չեն, և, ցավոք, նաև ոչ վերջինը: Այդ համատեքստում ժամանակին հնչեցին Ռուսաստանի նախագահի խոսքերը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից, որոնց այն ժամանակ ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Այն է` Պուտինը կոչ արեց ստեղծել գլոբալ հակաահաբեկչական դաշինք: Այն ժամանակ շատերն ասում էին, որ Ռուսաստանի առաջնորդը չափազանցնում է ահաբեկչության սպառնալիքի աստիճանը: Իրականում, ինչպես մենք հիմա տեսնում ենք, ոչ մի չափազանցություն չկար: Ահաբեկչական սպառնալիքն իրական է:
Անշուշտ, անհրաժեշտ է ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարի միջոցները: Դա, առաջին հերթին չկայացած պետություններում ձևավորված տարբեր տիպի ահաբեկչական անկլավների վերացումն է: Մենք գիտենք, որ այսօր կան մի շարք պետություններ, որտեղ կառավարությունը կամ չի վերահսկում իր տարածքը, կամ վերահսկում է մասամբ. դա և´ Սիրիան է, և´ Իրաքը, և´ Լիբիան, և´ Սոմալին, և´ Աֆղանստանը: Այ այստեղ է պետք միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերացվեն ահաբեկչական կառույցները, որոնք հարմարավետ տեղավորվել են այդ պետություններում և իրենց համար ահաբեկչական բներ կազմակերպել այնտեղ` նոր գրոհայիններ պատրաստելու համար:
Բնականաբար, անհրաժեշտ է աշխարհի բոլոր երկրներին ուժեղացնել հակաահաբեկչական համագործակցությունը և մի կողմ թողնել այլ բնագավառներին վերաբերող առկա բոլոր քաղաքական տարաձայնությունները: Որովհետև ահաբեկչությունը մարտահրավեր է ամբողջ աշխարհին, և դրա դեմ պայքարել նույնպես պետք է միասին: Ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է բոլոր երկրների համագործակցությունը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի բոլոր երկրների, արաբական երկրների, Չինաստանի, Հնդկաստանի: Եվ այստեղ Ռուսաստանի դիրքորոշումը, որը միշտ կողմ է հանդես եկել ահաբեկչության դեմ պայքարում միջազգային բոլոր ուղղություններով համագործակցությանը, բավականին կոշտ է:
- Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններն ինչպե՞ս կարող են ազդել փախստականների հետ կապված իրավիճակի և ԵՄ-ի միգրացիայի ոլորտի քաղաքականության վրա:
— Այդպիսի խնդիր, իհարկե, նույնպես կա, սակայն ոչ մի դեպքում չի կարելի անցնել միգրանտաֆոբիայի: Պետք է ահաբեկիչներին մաղել, մանրակրկիտ աշխատել ահաբեկչական ցանցերի հետ, թույլ չտալ դրանց ներթափանցումը այս կամ այն երկիր, սակայն դա չի նշանակում, որ անհրաժեշտ է պայքարել միգրացիայի դեմ` որպես այդպիսին: Երբ սկսվում է փախստականների վրա ճնշում գործադրվել, ապա դա, ընդհակառակը, ցավոք, հանգեցնում է ահաբեկչական վտանգի ուժեղացմանը: Ճնշմանն ի պատասխան` ավելանում է մարդկանց քանակը, ովքեր գնում են ահաբեկչական կառույցներ: Այդ իսկ պատճառով պետք է աշխատել այդ ուղղությամբ, բայց ոչ մի դեպքում չանցնել սահմանները:
- Կարո՞ղ են ՀԱՊԿ-ի անդամ երկրներն այս իրավիճակում իրենց ավելի պաշտպանված զգալ:
— Հետխորհրդային տարածքում ամենամեծ վտանգն է առկա, առաջին հերթին` Իրաքում և Սիրիայում կռված գրոհայինների հավաքագրման և վերադարձի պատճառով: Երկրորդ հերթին, սա այն է, ինչ կապված է Աֆղանստանի հետ: Ցավոք, արդեն բավականին վաղուց ահաբեկչական խմբավորումները, մասնավորապես «Ալ Քայիդան» և «Իսլամական պետությունը», ամրապնդել են իրենց դիրքերը Աֆղանստանում: «Իսլամական պետության» ներթափանցումը Աֆղանստան շատ ակտիվ է տեղի ունենում, և Աֆղանստանի հյուսիսում տեղակայված ճամբարները կարող են լուրջ վտանգ ներկայացնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի երկրների անվտանգության համար:
Այս կապակցությամբ անհրաժեշտ է ուժեղացնել միջազգային համագործակցությունը` ուղղված ահաբեկչության դեմ պայքարին, որն արդեն վաղուց ամրապնդվել է այդ տարածքներում կամ փորձում են ամրապնդվել Աֆղանստանում:
Փորձագետը Փարիզի ահաբեկչությունների մասին. Չի կարելի միգրանտաֆոբիա թույլ տալ
© Sputnik / Александр Натрускин / Անցնել մեդիապահոցАндрей Казанцев директор Аналитического центра МГИМО
© Sputnik / Александр Натрускин
/ Բաժանորդագրվել
ՄՀՄՊՀ վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Անդրեյ Կազանցև
Ընդհանուր առմամբ, երկրները պետք է խստացնեն հակաահաբեկչական պայքարի բաղկացուցիչը: Այս հարցում անհրաժեշտ է բարձրացնել այն, ինչն աշխարհում ստացել է Smart Power անունը, որը թարգմանաբար նշանակում է «խելացի ուժ»: Ահաբեկչության դեմ պայքարում միայն ռազմական ուժերն ու հատուկ ծառայությունների ուժերը բավարար չեն: Անհրաժեշտ է լավ տեղեկացված լինել այն մասին, թե ինչ են իրենցից ներկայացնում ահաբեկչական ցանցերը, որն է նրանց գաղափարախոսությունը, որոնք են հավաքագրման ձևերն ու միջոցները, որ պետություններ են նրանք ներթափանցում, որտեղ ինչ վտանգներ և սպառնալիքներ գոյություն ունեն: Դրա համար անհրաժեշտ է ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարող փորձագիտական միության և բոլոր կառույցների համագործակցությունը: Այստեղ նույնպես մեծ աշխատանք պետք է տարվի, հատկապես հետխորհրդային պետությունների տարածքում, քանի որ փորձագիտության և գիտության վիճակն այս ոլորտում մեզ մոտ դեռ, ցավոք, բավականին թույլ է: