ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Փարիզում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան խոցելի է Եվրոպան ծայրահեղականության ագրեսիայի դեմ: Sputnik-ը հարցրել է քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինին, թե ինչ դասեր է պետք քաղել այս ողբերգությունից:
«Փարիզում որևէ զարմանալի բան տեղի չի ունեցել, — ասաց փորձագետը – Կարելի է միայն զարմանալ, որ այս ամենն այսքան ժամանակ տեղի չէր ունենում` հաշվի առնելով ԵՄ-ի միգրացիոն քաղաքականության յուրահատկությունը: Եզրակացություններ պետք է արվեին դեռ մի քանի տարի առաջ: Քանի որ այժմ ամեն ինչ ակնհայտ է»:
Փորձագետի կարծիքով` կատարված ողբերգության մեջ հարկ չկա փնտրել որևէ թաքնված խաղացող և առաջ քաշել գաղտնի վարկածներ: Բռնության պայթյունը վաղուց էր կանխագուշակվել, Եվրոպայի իշխանությունները գիտեին ահաբեկչական սպառնալիքների առկայության մասին: Զարմանալին այն չէ, որ ամպը որոտաց, այլ այն, որ այսքան ուշ որոտաց: