00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտիրոսյան. ԵՄ-ի միգրացիոն քաղաքականությունը ինքնասպանության է տանում

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցФлаги Евросоюза
Флаги Евросоюза - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՄ-ի անխոհեմ միգրացիոն քաղաքականությունը տանում է ինքնասպանության, Sputnik Արմենիա պորտալին ասաց Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարիտիրոսյանը` մեկնաբանելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. ԵՄ-ի անխոհեմ միգրացիոն քաղաքականությունը տանում է ինքնասպանության, Sputnik Արմենիա պորտալին ասաց Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարիտիրոսյանը` մեկնաբանելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները:


«Ֆրանիսան այն երկրներից է, որն առավել չմտածված և խելահեղ միգրացիոն քաղաքականություն է տանում, և հենց դա է դարձել պատճառը, որ երկրում այսօր գործում են մի շարք սունիթական իսլամիստներ: Ես կարծում եմ, որ այս ողբերգությունն անխուսափելի էր: Կարծում եմ, որ նմանատիպ դեպքեր կլինեն ոչ միայն Ֆրանսիայում, այլև մի շարք այլ պետություններում: Կարծում եմ, որ Ռուսաստանում նույնպես կլինեն, քանի որ իրադարձությունների ողջ տրամաբանությունը դա է հուշում», — ասաց Մարտիրոսյանը:


Ինչ վերաբերում է Ֆրանսիայի պատասխանին, ապա, նրա խոսքերով, կա երկու ճանապարհ` ահաբեկչության դեմ պայքարել այնպես, ինչպես այսօր, կամ անցնել ավելի լուրջ իրական քայլերի, ինչը ենթադրում է զանգվածային դեպորտացիա իրականացնել: 

«Սակայն չեմ կարծում, որ նրանք համարձակություն կունենան նման բան անել: Այդ քայլը ենթադրում է, որ երկիրը պետք է մաքրվի այն ամբողջ աղբից, որը գոյություն ունի երկրում», — ասաց Մարտիրոսյանը:

Փորձագետի խոսքերով` դա արդեն էական չէ, նրանք այստեղ ներթափանցել են փախստականների վերջին ալիքի՞ հետ, թե՞ ոչ, քանի որ մինչև այդ էլ Եվրոպան լի էր արմատական իսլամիստներով:


«Չգիտեմ` կփոխվի՞  փախստականների նկատմամբ տարվող քաղաքականությունը, սակայն այն ամենաթող միգրացիոն քաղաքականությունը, որը տարվում է ողջ ԵՄ-ում, հստակ կերպով ինքնասպանության տանող ճանապարհ է, դեպի որը Եվրոպան գնում է վստահ քայլերով և մեծ ցանկությամբ: Ես չեմ կարծում, որ նրանք բավականին խելամիտ կգտնվեն և կփորձեն կտրուկ կասեցնել այս միգրացիոն հոսքը», — ընդգծեց Մարտիրոսյանը:


Փարիզում ուրբաթ երեկոյան տեղի են ունեցել մի շարք ահաբեկչություններ: Անհայտ անձը կրակ է բացել ֆրանսիական մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է որոտացել «Ստադ դե ֆրանս» մարզադաշտից ոչ հեռու, որտեղ անցկացվում էր Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլային հավաքականների ընկերական խաղը, և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Тысячи людей были эвакуированы со стадиона Стад-де-Франс, вблизи от которого прогремели взрывы - Sputnik Արմենիա
Փարիզն ահաբեկված է. ականատեսների վկայություններ
Բացի այդ, Փարիզի «Բատակլան» թատրոնում ռոք համերգի ժամանակ 11-րդ շրջանում անհայտ անձինք պատանդներ են վերցրել: Փարիզի քաղաքապետարանը հայտնել է այս ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 150 մարդու մահվան մասին: Ավելի քան 110 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» թատրոնում մարդկանց պատանդ վերցնելու ժամանակ, ևս 40-ը դարձել են մայրաքաղաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհ:


Լրահոս
0