00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արա Աբրահամյանը հայտարարել է Եվրասիական տեղեկատվական կենտրոն ստեղծելու ծրագրերի մասին

© Sputnik / Асатур ЕсаянцПресс-конференция на тему "Отношения РФ и РА: информационный фактор". Участники В Ереване: депутат национального собрания Армении от партии "Оринац Еркир", первый заместитель председателя Союза армян России Мгер ШАХГЕЛЬДЯН, специалист по информационной безопасности, политолог Тигран Кочарян и руководитель Ереванского геополитического клуба Арман БОШЯН
Пресс-конференция на тему Отношения РФ и РА: информационный фактор. Участники В Ереване: депутат национального собрания Армении от партии Оринац Еркир, первый заместитель председателя Союза армян России Мгер ШАХГЕЛЬДЯН, специалист по информационной безопасности, политолог Тигран Кочарян и руководитель Ереванского геополитического клуба Арман БОШЯН - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, որ մոտ ժամանակներս կստեղծվի Եվրասիական տնտեսական միության միասնական տեղեկատվական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա – Երևան «Ռուս–հայկական հարաբերություններ. եվրասիական ինտեգրացումը և տեղեկատվական գործոնը»  տեսակամրջի ժամանակ հայտարարեց, որ մոտ ժամանակներս կստեղծվի Եվրասիական տնտեսական միության միասնական տեղեկատվական կենտրոն։


«ԵՏՄ–ն կարևոր և ճիշտ ժամանակին ստեղծված կազմակերպություն է, որը Հայաստանի համար շատ մեծ նշանակություն ունի։ Այն կկարողանա օգտագործել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղըզստանի հնարավորությունները, նրանց գիտական ու արտադրողական ներուժը և շուկան։ Այսօր ԵՏՄ–ի վերաբերյալ բազմաթիվ քննադատություններ են հնչում, ամենակարևոր գործոնը տեղեկատվության, տեղեկատվական կենտրոնի բացակայությունն է, որը ճշգրիտ տեղեկություն կներկայացներ», – ասաց Աբրահամյանը։


Նրա խոսքով` Միության տրամադրած հնարավորությունների օգտագործման հստակ մեխանիզմ չկա, հենց այդ պատճառով էլ Ռուսաստանի հայերի միությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը երկու շատ կարևոր միջոցառում են նախատեսում իրականացնել։

«2016 թվականի հուլիսի 22-26-ը Երևանում կանցկացվի միջազգային տնտեսական ֆորում, որին մասնակցելու են 37 երկրների ներկայացուցիչներ։ Մյուսը «Եվրասիական երկխոսություն» Եվրասիական տեղեկատվական կենտրոնի ստեղծումն է, որը փոխանցելու է ԵՏՄ տարածքում առկա բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը` կապված գիտական ձեռքբերումների, կրթության, նոր տեխնոլոգիաների, առևտրային և գործարար  հոնարավորությունների և այլ ոլորտներում տեղի ունեցած փոփոխությունների մասին», – ասել է Աբրահամյանը։

Նրա խոսքերով` տեղեկատվական կենտրոնի ստեղծման մանրամասները, դրա մասնակիցներն ու այլ տեղեկատվություն հայտնի կդառնա արդեն նոյեմբերի վերջին։

Հայաստանի ԱԺ պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահի տեղակալ, Ռուսաստանի հայերի միության նախագահի առաջին տեղակալ Մհեր Շահգելդյանը  նույնպես նշեց եվրասիական կառույցների զարգացման ու կայացման ուղղությամբ աշխատելու, ինչպես նաև տեղեկատվական աջակցությու տրամադրելու  անհրաժեշտությունը։


«Տեղեկատվության տարածումն ու շրջանառությունը պետք է բազմակողմանի և ժամանակին լինի։ Հասարակությունը մշտապես պետք է նոր տեղեկություն ստանա ապրանքաշրջանառության, ֆիսկալ հարաբերությունների և այլնի մասին», – ասաց Շահգելդյանը։


Տեղեկատվության անվտանգության հարցերի մասնագետ Տիգրան Քոչարյանի խոսքով` Հայաստանում շատերը ԵՏՄ–ն պատկերացնում են որպես բացառապես Հայաստանի և Ռուսաստանի միություն, որովհետև Բելառուսի, Ղազախստանի դերը հասարակության համար անհասկանալի է։

«Ավելին` նույն Ղազախստանը, լինելով դաշնակից, հաճախ հակահայկական որոշումներ է ընդունում։ Տնտեսական առումով Հայաստանի շուկայում անտեսանելի է Ղազախստանի, Բելառուսի և առավել ևս` Ղրղըզստանի ներկայությունը։ Այդ ներկայությունը պետք է ավելանա», – ասաց Քոչարյանը։

Форум европейских и азиатских медиа 2015. Дмитрий Киселев и Маргарита Сомоньян - Sputnik Արմենիա
Փորձագետներ. ԵՏՄ–ում պետք է միասնական տեղեկատվական տարածք ստեղծել
Նրա խոսքով` անհրաժեշտ է նաև մշակել գաղափարային ուղղություններ, քանի որ նույն ԽՍՀՄ–ն, իր բոլոր դրական և բացասական կողմերի հետ մեկտեղ, գաղափարական պետություն էր և մարդկանց համախմբում էր գաղափարի շուրջ։


«Ցանկացած տնտեսական միություն կգոյատևի այնքան ժամանակ, քանի դեռ չկա մեկ այլ առաջարկ ուրիշի կողմից։ Ես համոզված չեմ, որ ԵՏՄ անդամները ԱՄՆ–ից կամ Չինաստանից ավելի ձեռնտու առաջարկ ստանալու դեպքում չեն օգտվի դրանից», – ընդգծեց Քոչարյանը։


ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ ԵՏՄ–ն գործում է այս տարվա հունվարի 1–ից։ Հիմա ԵՏՄ–ի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։

Լրահոս
0