ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Արգենտինական Մար դել Պլատայի Կինոյի միջազգային փառատոնում կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Հիշիր» ֆիլմը արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի, հայտնում է Telam պարբերականը:
30-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությանը ներկա են գտնվել ինչպես մրցույթի նախագահ Խոսե Մարտինես Սուարեսը, Արգենտինայի Կինոյի և արվեստի ազգային ինստիտուտի նախագահ Լուկրեսիա Կարդոսոն, այնպես էլ հայտնի դերասաններ և իշխանության ներկայացուցիչներ:
Օսկարակիր Քրիստոֆեր Պլամմերի և Մարտին Լանդաուի մասնակցությամբ «Հիշիր» ֆիլմը պատմում է «Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի» տարագիրներից մեկի վրեժի մասին:
Ինչպես ինքը` Էգոյանը բազմիցս նշել է, ֆիլմն արտացոլում է նաև Հայոց ցեղասպանության ցավն ու տառապանքը:
Ինչպես ինքը` Էգոյանը բազմիցս նշել է, ֆիլմն արտացոլում է նաև Հայոց ցեղասպանության ցավն ու տառապանքը: