ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը մտահոգված են Մերձավոր Արևելքում քրիստոնյաների իրավունքների ոտնահարմամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանն ու Հայաստանը լուրջ մտահոգված են քրիստոնյաների ճակատագրով, ովքեր ճգնաժամի ու ահաբեկչության պայմաններում, առաջին հերթին, այսպես կոչված, «Իսլամական պետության» կողմից, հալածանքների, խտրականության են ենթարկվում, և նրանց կյանքի համար լուրջ սպառնալիք են այդ ահաբեկչական կառույցն ու նրա հանցակիցները», – ասել է Լավրովը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների արդյունքում։
Լավրովը հայտնեց, որ Ռուսաստանն ու Հայաստանն են եղել ՄԱԿ–ի մարդու իրավունքների խորհրդում Մերձավոր Արևելքում քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանը նվիրված հատուկ միջոցառման նախաձեռնողները։