ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի մի շարք գործընկերներ փորձում են խուսափել Սիրիայի հակամարտության հետ կապված կոնկրետ աշխատանքից, երկուշաբթի հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր գործընկերներից շատերն առաջվա պես փորձում են խուսափել կոնկրետ աշխատանքից, կոնկրետ բանակցություններից», – ասել է Լավրովը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ Երևանում ունեցած հանդիպման ժամանակ։
Ռուս նախարարի խոսքերով` այդ գործընկերները փորձում են «ամբողջ գործը սահմանափակել Ասադի անհրաժեշտ հրաժարականի մասին աբստրակտ կոչերով, և այդ ժամանակ Սիրիայի բոլոր հարցերը կլուծվեն իրենք իրենց»։
«Սա պարզեցված մոտեցում է, որը մեզ շեղում է այն աշխատանքից, որը կարող է արդյունք տալ», – ընդգծել է Լավրովը։