00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոփոխվող տարածաշրջանում ի՞նչ դեր կունենա Հայաստանը

© Sputnik / Алина Старостина / Անցնել մեդիապահոցАрмения
Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս–իրանական համագործակցության ակտիվացման ֆոնին հատուկ կարևորություն է ստանում Հայաստանի պատվիրակության վերջին այցը Թբիլիսի, որտեղ էներգետիկ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի– Sputnik. Ռուս–իրանական էներգետիկ կորպորացիան, որում կարող են ներառվել նաև Հայաստանն ու Վրաստանը, ավելի ու ավելի ցայտուն է ցուցադրում, որ տարածաշրջանային էներգետիկ շուկայում փոփոխություններ են լինելու, ինչն էլ իր հերթին էական ազդեցություն կունենա Անդրկովկասի աշխարհաքաղաքականության վրա։

Փորձագետները ենթադրություններ են անում` ելնելով  Ռուսաստանի և Իրանի` սվոպային առաքումներ սկսելու ցանկությունից, ինչպես նաև այն հանգամանքից, որ Թբիլիսին Իրանից և ՌԴ–ից գազ գնելու ձգտում է դրսևորում։

Փոփոխվող տարածաշրջանային աշխարհատնտեսական միջավայրում Հայաստանի` հանգուցային օղակ դառնալու հնարավորությունները մեծանում են, քանի որ երկիրը կարևոր դեր է խաղում Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան էներգետիկ շղթայի կառուցման հարցում։ Դա նաև կարող է զրոյացնել Բաքվի և Անկարայի այն բոլոր ջանքերը (որոնք շրջափակում են Հայաստանն արևմուտքից և արևելքից), որոնք ուղղված են Հայաստանին տարածաշրջանային ենթակառուցվածքային, տնտեսական նախագծերից զերծ պահելուն։

Հայաստանը դիտարկվում է որպես մի երկիր, որը էլեկտրաէներգիան կտեղափոխի Իրան, իսկ իրանական գազը` արտաքին շուկա։ Նոր պայմաններին հարմարվելու համար կա ենթակառուցվածքային բազա, Հայաստանի և Իրանի, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կան խողովակաշարեր, Իրանի և Վրաստանի հետ Հայաստանն ունի նաև էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծեր, կառուցվում են նորերը։

Ռուս–իրանական էներգետիկ համագործակցության ակտիվացման լույսի ներքո հատուկ կարևորություն է ստանում Հայաստանի պատվիրակության վերջին այցը Թբիլիսի, որտեղ երկկողմ օրակարգի այլ թեմաների շարքում նաև էներգետիկ համագործակցության հարցեր են քննարկվել։ Եթե ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Հայաստանի և Վրաստանի առաջնորդները միայն էներգետիկ համագործակցության հարցեր են շոշափել, ապա երկու երկրների էներգետիկայի նախարարները` Երվանդ Զախարյանը և Կախա Կալաձեն, թեման մանրամասնությամբ են քննարկել։

Նրանք քննարկել են էլեկտրաէներգիան Վրաստանի տարածքով Հայաստան հասցնելու հարցը։ Անդրադարձել են նաև էլեկտրահաղորդման գծերի շինարարության հարցերին, որը Վրաստանը կկապի Հայաստանին, իսկ Հայաստանը` Իրանին։

Վրաց նախարարը հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է Իրանին էլեկտրաէներգիա փոխանցել և Իրանից գազի ներկրել։ «Այդ երկրի նկատմամբ մոտեցումը փոխվում է, և մենք շահագրգռված ենք, որ այնտեղ էլեկտրաէներգիա առաքենք և այնտեղից գազ ներկրենք»,– հայտարարել է Կալաձեն` նշելով, որ Վրաստանը գազ կներկրի նաև Ռուսաստանից։ Իրանից Վրաստան տեղափոխվող գազի տարանցիկ երկրներ են դիտարկվում Ադրբեջանը կամ Հայաստանը։

Ներկա պահին գազի առաքման աղբյուրների դիվերսիֆիկացիայի հարցում Վրաստանում բարենպաստ ներքաղաքական իրադրություն է ստեղծվել։ Ընդհանուր առմամբ վրացական ղեկավարությունը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության հաստատելու համար, ինչը հայտարարվել է «Վրացական երազանք» իշխող դաշինքի առաջնորդ, միլիարդատեր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից։ Նա շարունակում է զգալի ազդեցություն ունենալ վրացական քաղաքականության վրա, և այս կապակցությամբ պատահական չեն նաև Վրաստան գազ առաքելու բանակցությունները ռուսական «Գազպրոմի» հետ։

«Վրաստանը պետք է գազ գնի նաև Իրանից և Ռուսաստանից։ Ռուսական գազ է ստանում ողջ Եվրոպան, և սարսափելի ոչինչ չի լինի, եթե այն գնի նաև Վրաստանը։ Չէ՞ որ Վրաստանը Հայաստան ռուսական գազը փոխանցելու համար վաղուց ստանում է իր մասնաբաժինը (10 տոկոս)։ Ոչ մի վատ բան չեմ տեսնում շուկայի դիվերսիֆիկացիայի մեջ, որպեսզի հնարավորություն տանք մեր գործարարներին գազ գնել այնտեղնից, որտեղից ցանկանան»,– ասել է Իվանիշվիլին։

Երբ Վրաստանը միանա ռուսական և իրանական գազային հոսքերին, ոչ միայն կբարձրանա երկրի էներգետիկ անվտանգությունը, այլ նաև կթուլանա Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական ազդեցությունը Վրաստանի վրա։ Վրաստանի էներգետիկ շուկայում ներկա պահին գերիշխող է ադրբեջանական SOCAR  ընկերությունը, որին բաժին է ընկնում գազային ներկրումների 86 տոկոսը։ Այլ առաքողների հետ պայմանագիրը, ինչպես նշում են փորձագետները, թույլ կտա Վրաստանի ամրապնդել իր բանակցային դիրքերը Բաքվի և Անկարայի հետ էներգետիկ «առևտրում»։

Տարածաշրջանում ուժերի դասավորությունը փոխելու կարողությունը, Հյուսիս–հարավ սխեմայով էներգետիկ համագործակցության նոր ուրվագծերը կարող են վերածվել իրական պայմանագրերի` հաշվի առնելով Հայաստանի սերտ հարաբերությունները Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի հետ, ինչպես նաև Թեհրանի ավանդական և բավական լուրջ անվստահությունը Բաքվի և Անկարայի նկատմամբ։

Այսպիսով, առկա են բոլոր պայմանները` տարածաշրջանային էներգետիկ շուկայում մինչև հիմա սովորական դարձած ուժերի հավասարակշռությունը փոխելու համար։ Նոր պայմաններում, որտեղ Հայաստանին կհաջողվի կարևոր դեր խաղալ Հյուսիս–հարավ էներգետիկ հանգույցում, Երևանը մանևրելու հնարավորություն կունենա։ Բաց է մնում միայն այն հարցը, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը` որպես պետական ինստիտուցիոնալ միավոր,  մեծ տարածաշրջանային փոփոխությունների և կարո՞ղ է արդյոք դրանից տնտեսական և քաղաքական օգուտ քաղել։ Գաղտնիք չէ այն, որպես ինստիտուցիոնալ միավոր Հայաստանը կաղում է։

Արշալույս Մղդեսյան

Լրահոս
0