ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Չինաստանի մասնագետները քննարկում են «Երջանկության աստղ» արբանյակային համակարգ ստեղծելու հարցը, ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլայ Տեստոյեդովը։
«Նախագծի վերաբերյալ առաջին երկու հանդիպումներն արդեն անցկացվել են չինացի գործընկերների հետ։ Մեզ առաջարկել են համագործակցել ավելի քան հարյուր արբանյակից կազմված ցածր ուղեծրային խմբավորում ստեղծելու գործում, ինչը կսպաստի համացանցի լայնածավալ հասանելիության զարգացմանն ու դրա հետ կապված հարցերին։ Հանդիպումները նախնակն խորհրդատվական բնույթ են ունեցել, տեխնիկական խնդիր առայժմ չի ձևավորվել»,– նշել է Տեստոյեդովը։
Նրա խոսքով` չինացի մասնագետները ցանկանում են հետևել ժամանակակից միտումներին, այսինքն` վերջնական օգտատիրոջ համար հետզհետե դյուրացնել տիեզերական սարքավորումները, դարձնել ավելի հասանելի։
«Մենք մշտական երկխոսության մեջ ենք չինացի ներկայացուցւիչների հետ, քանի որ ունենք նման արբանյակային կապ ստեղծելու բոլոր պոտենցիալ հնարավորությունները, ներառյալ` սեփական սարքերի արտադրանքն ու դրանց գործարկումը»,– նշել է ընկերության ղեկավարը։
Նրա խոսքով` եթե «Երջանկության աստղը» ստեղծվի, այն կկարողանա ծառայել ողջ աշխարհի օգտատերերին։
«Նման համակարգերը միշտ գլոբալ բնույթ են ունենում։ Երբ որևէ երկրի օպերատոր այդպիսի համակարգ է ստեղծում, ծառայությունները հետզհետե սկսում են հասանելի ու պահանջված դառնալ ողջ աշխարհում։
Բավական է հիշել Iridium կապի օպերատորի ստեղծման պատմությունը, երբ մի երկրի մասնագետները ստեղծեցին այն, իսկ ավելի ուշ տիեզերական համակարգը հասանելի դարձավ ողջ երկրագնդի արբանյակային հեռախոսների սեփականատերերի համար»,– եզրափակել է Տեստոյեդովը։
Ռուսաստանն ու Չինաստանը «Երջանկության աստղ» կստեղծեն
09:43 09.11.2015 (Թարմացված է: 10:45 09.11.2015)
© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցГлавный испытательный космический центр имени Г.С.Титова
© Sputnik / Кирилл Каллиников
/ Բաժանորդագրվել
Նախատեսվում է ստեղծել ավելի քան հարյուր արբանյակից կազմված ցածր ուղեծրային մի խմբավորում, որի նպատակը կլինի համացանցի լայնածավալ հասանելիության զարգացումը