00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի սև շաբաթը

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցСамолет во время посадки в сложных метеоусловиях
Самолет во время посадки в сложных метеоусловиях - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 3-ից ընդամենը մի քանի օր անց, երբ աշխարհը փորձում էր գիտակցել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգության ողջ ծանրությունը, Ռուսաստանում նոր ողբերգություն գրանցվեց, որն արդեն Հայաստանի քաղաքացիներին էր առնչվում

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի- Sputnik. Անցած յոթ օրերը չարագույժ էին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար: Թվում էր, թե իրար հաջորդող կորստի, վշտի և բազմաթիվ հարցերի շարանը չի ավարտվելու:

Հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում կործանվեց A321 ինքնաթիռը՝ 217 ուղևորներով և անձնակազմի յոթ անդամներով: Ողբերգության ծավալն այնքան մեծ էր, որ չէր կարող անտարբեր թողնել աշխարհի ցանկացած ծայրում ապրող մարդուն՝ անկախ ազգային պատկանելությունից:  Աղետալի վթարի պատճառները դեռ պարզվում են, ու այդ ընթացքում տարբեր վարկածներ են քննարկվում՝ շարժիչի պայթյուն, ինքնաթիռում տեղադրված պայթուցիկ սարք…

Черный ящик самолета - Sputnik Արմենիա
Ինքնագրիչի տվյալներն առայժմ չեն բացահայտել A321-ի կործանման պատճառը
Հաջորդ օրը տեղեկություն տարածվեց, որ Հարավային Սուդանում մեկ այլ ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որը 36 մարդու մահվան պատճառ է դարձել: Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ անձնակազմի վեց անդամներից հինգը հայեր են եղել:

Ողբերգության բոլոր հանգամանքները դեռևս անհայտ են: Շատ թե քիչ ամբողջական պատկեր է ձևավորվում միայն շրջված ավտոբուսի դեպքում: Sputnik Արմենիա պորտալը զրուցել է վթարից տուժած հայերի հարազատների հետ, որոնք եկել էին Երևանի «Զվարթնոց» օդանավակայան՝  դիմավորելու Մոսկվայից հատուկ չվերթով վերադարձող իրենց հարազատներին:  Կարեն Սաֆարյանի մայրը՝ Սոֆիկ Սաֆարյանը, պատմեց, որ որդին ավտովթարից առաջ քնած է եղել և արթնացել է ավտոբուսի շրջվելուց հետո:


«Կարենը վերադառնում էր դստերը տեսնելու համար, նա աղջկան ծնված օրից չէր տեսել: Աշխատում էր Ռուսաստանում և օգնում ընտանիքին: Լավ է, որ Ռուսաստանում աշխատանք կա, և նա կարողանում է ընտանիքը պահել»,- ասաց Սաֆարյանը:


Կարենը պատմեց, որ վթարից հետո առաջին րոպեներին տուժածներից շատերը շոկային վիճակում են եղել և չեն հասկացել, թե ինչ է կատարվում: Ամեն ինչ տեղի է ունեցել գիշերը, և կառավարումը կորցնելու պահին ավտոբուսի ուղևորների մեծ մասը քնած է եղել:

Ուղևորներից ոմանք էլ, օրինակ՝ Սիմոն Կարախանյանը և Գարիկ Ղասագուլյանը, չնայած վնասվածքներին, խուճապի չեն մատնվել և օգնել են վիրավորներին դուրս գալ ավտոբուսից: Ինչպես պատմում է Կարախանյանի ընկերը՝ Արմեն Ասրյանը, Սիմոնը նույնպես քնած է եղել վթարի պահին:

«Երբ ավոտոբուսը շրջվել է, նա պառկած վիճակից հայտնվել է ոտքի վրա: Սիմոնը պատմել է, որ ճիչեր է լսել, լաց, շատ արյուն է տեսել, բայց խուճապի չի մատնվել և օգնել է մյուս վիրավորներին: Ավելի ուշ նրան նստեցրել են Շտապօգնության մեքենան ու հիվանդանոց տարել»,- ասաց Ասրյանը:

Հարազատներն իրար մեջ քննարկում էին, թե ինչպես է տեղի ունեցել վթարը, ոմանք ասում էին, որ վարորդը քնել է, մյուսները պնդում  էին, որ վարորդը գերազանցել է արագությունը: Մի քանիսը համոզված էին, որ վարորդը փորձել է հատակին ընկած հեռախոսը վերցնել, և հենց այդ պահին էլ տեղի է ունեցել վթարը:

В аэропорту Звартноц родственники встретили пострадавших в ДТП под Тулой - Sputnik Արմենիա
«Զվարթնոցում» դիմավորում էին ավտովթարից տուժածներին
Մենք շատերի հետ զրուցեցինք, և նրանք բոլորն էլ գոհ էին հարազատների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքից:


«Կարենը գոհունակությամբ էր խոսում այն մասին, թե ինչ վերաբերմունք են ցուցաբերել ռուս փրկարարներն ու բժիշկները: Հայ համայնքը նույնպես նրանց պատշաճ ուշադրություն է ցուցաբերել»,- ասում է Սոֆիկ Սաֆարյանը:


Տուժածներից շատերը հրաժարվել են հոսպիտալացումից և նախընտրել են բուժվել տանը: Երևանի հիվանդանոցում այժմ երկու հիվանդ կա, իսկ Տուլայում բժիշկների մշտական հսկողության տակ է պահվում ծանր վիճակում գտնվող  ևս 10 մարդ:

Վթարը կարծես պատճառ դարձավ, որ մասնավոր ուղևորափոխադրումների հարցը նոր տեսանկյունից դիտարկվի: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագի Բեգլարյանը նշեց, որ նոր օրինագիծ է պատրաստվում, որը կխստացնի նման ուղևորափոխադրումների հսկողությունը: Օրինագծի քննարկումից և խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո նախարարությունը որոշակի լիազորություններ կստանա, որոնք թույլ կտան բարձրանցել ուղևորների անվտանգությունը:

Ավելի վաղ այս մասին Sputnik Արմենիա պորտալի հետ զրուցել էր նաև նախարարի  առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը: Նրա խոսքով՝ նախարարությունը  գործում է  սահմանադրության և համապատասխան օրենսդրության համաձայն, իսկ դա ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների հսկողության ոլորտում սահմանափակում է գերատեսչության հնարավորությունները:

Ինչպես նշել էր Առաքելյանը, կառավարությունն ու հենց տրանսպորտի և կապի նախարարությունը չեն ցանկանում խոչընդոտել զբոսաշրջության, ինչպես նաև բիզնեսի զարգացմանը, բայց դա չպետք է արվի ուղևորների անվտանգության հաշվին:

Նրա խոսքով՝ նոր օրինագիծը թույլ կտա լուծել շատ խնդիրներ՝ առանձնապես չսահմանափակելով գործարարների ազատությունը: Մեր այն հարցին, թե արդյո՞ք նոր օրենքի ընդունումը կազդի ուղևորափոխադրումների ոլորտում սահմանված գների վրա, Առաքելյանը պատասխանեց, որ դրա հետևանքով սակագները էական փոփոխություն չեն կրի:

Ինչպես խոստանում է նախարարությունը, օրենքը շուտով կդրվի խորհրդարանի քննարկմանը, և միայն այդ ժամանակ հնարավոր կլինի հասկանալ, թե դա ինչ է ներկայացնում իրենից և կարո՞ղ է արդյոք զգալի ազդեցություն ունենալ տվյալ պահին գրեթե չվերահսկվող ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների վրա:

Sputnik Արմենիան հորդորում է ավելի ուշադիր լինել սեփական անվտանգության հարցում, հատկապես, երբ այդ անվտանգությունը ուրիշի ձեռքում է գտնվում:

Լրահոս
0