ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի– Sputnik. Գերմանիայի հարավում ուղևորատար գնացքի և բեռնատարի բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է երկուսի, հայտնում է DPA գործակալությունը` հղում անելով տեղի ոստիկանությանը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մեկ զոհ է գրանցվել։
Այժմ նշվում է, որ մահացել են մեքենավարն ու վարորդը։
Դեպքը տեղի է ունեցել Բավարիայում։ Նշվում է, որ 50 ուղևոր տեղափոխող գնացքը բեռնատարին է բախվել անցման հատվածում և շուրջ մեկ կիլոմետր քարշ է տվել գծերով։ Բախումից հետո գնացքն ու բեռնատարն այրվել են։
Տեղի ԶԼՄ–ները հաղորդել են, որ բախման հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ։ Գործակալության տվյալներով` չորս մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։
Oberpfalznetz պորտալի տեղեկատվության համաձայն, բեռնատարը պատկանել է ամերիկյան բանակին։
ԳԴՀ–ում բեռնատարի և գնացքի բախման հետևանքով երկու մարդ է մահացել
10:03 06.11.2015 (Թարմացված է: 10:24 06.11.2015)
© © REUTERS/ MICHAELA REHLEСтолкновение пассажирского поезда с грузовиком на юге Германии
Բաժանորդագրվել
Դեպքը տեղի է ունեցել Բավարիայում։ Բախումից հետո բեռնատարն ու գնացքն այրվել են