00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավստրալուհին կորցրել է շահումը, երբ համացանցում հրապարակել է մրցանակային կտրոնով սելֆին

© Rostov.pressИнтернет, компьютер
Интернет, компьютер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղջիկը սելֆի է արել, և նկարում երևացել է նաև այն կտրոնը, որով պետք է գումարը ստանար։ Նա լուսանկարը տեղադրել է Facebook-ում` չմտածելով, որ կադրում երևում է նաև կանխիկ գումարը ստանալու ծածկագիրը

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի– Sputnik. Համացանցից օգտվողներին բազմաթիվ անգամ զգուշացրել են, որ հետևեն, թե ինչ լուսանկարներ են հրապարակում համացանցում։ Սակայն մարդիկ շարունակում են հրապարակել այնպիսի տեղեկություններ, որոնցից օգտվում են չարագործները։

Ավստրալուհին հաջողացրել է Մելբուրնի գավաթում 825 դոլար շահել և իսկույն կորցնել այն։ Շանտել անունով աղջիկը խաղադրույք է կատարել ձիերից մեկի վրա և շատ է ուրախացել, երբ իր նժույգն առաջինն է տեղ հասել։

Աղջիկը սելֆի է արել, և նկարում երևացել է նաև այն կտրոնը, որով պետք է գումարը ստանար։ Նա լուսանկարը տեղադրել է Facebook-ում` չմտածելով, որ կադրում երևում է նաև կանխիկ գումարը ստանալու ծածկագիրը։ Օգտատերերից մեկն օգտվել է նրա անուշադրությունից։ Անհայտ չարագործը ծածկագիրը մոտեցրել է շահումը տրամադրող ավտոմատին և վերցրել գումարը։

Ինչպես գրում է News.com.au–ն, ինչ–որ մեկը դա արել է ընդամենը 15 րոպեում։ Շանտելը պատմել է, որ նախկինում երբեք խաղադրույքներ չի կատարել, առաջին անգամ է նման քայլի գնացել, և երբ հայտարարվել է ձիարշավի հաղթողը, աղջիկն այնքան է ուրախացել, որ որոշել է իր ոգևորությունը հայտնել նաև համացանցի ընկերներին։ Բառացիորեն 15 րոպե անց, երբ նրա նկարը հրապարակվել է սոցցանցում, ավստրալուհին գնացել է շահումը վերցնելու։ Այդ ժամանակ էլ իմացել է, որ գումարն արդեն ինչ–որ մեկը վերցրել է։

Կասկածի տակ են առել աղջկա էջի բաժանորդներից մեկին, նրան, ով ամենաառաջինն է տեսել սելֆին։ Չի բացառվում, որ չարագործը կարող էր նաև աղջկա նկարում նշված  ընկերներից որևէ մեկի էջի «բաժանորդներից» լինել։ Ոստիկանությունը քննում է գործը, իսկ Շանտելն ու նրա ընկերները պատրաստվում են «հետախուզություն» անցկացնել իրենց ֆեյսբուքյան ընկերների շարքում։

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ գողին հեշտությամբ կարելի է գտնել, քանի որ հայտնի է, թե նա ժամը քանիսին է գումարը վերցրել։

Լրահոս
0