Մեկնաբան՝ Ժիրայր Ոսկանյան
Թողարկման հյուր՝ վրացագետ Ջոնի Մելիքյան
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին Ահմեդ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը սկսել է հոգեւորականներին ներգրավել ընտրողների վստահությունը ստանալու գործում։ Փորձագետները կանխատեսում են՝ ինչպես քարոզարշավն է անցել բավական լարված մթնոլորտում, այդպես էլ անցնելու է քվերակությունը:
Հեղ.՝ Աննա Գզիրյան
Պարագվայի սենատն արձանագրում է, որ «Ճանաչում է Հայ Ժոողովրդի ցեղասպանությունը, որ իրագործվել է 1915-23 թվականներին Օսմանյան Կայսրությունում, եւ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը՝ իբրեւ մարդկության դեմ կատարված ոճիր»: Ի տարբերություն Պարագվայի, Գերմանիան շատ հարցերում կախված է Թուրքիայից:
Հեղ.՝ Նունե Ավետիսյան
Նոր սահմանադրության նախագիծը կարևոր փաստաթուղթ է, որը հարկ չկա ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել: Իշխող հանրապետական կուսակցության անդամները համարում են, որ նոր սահմանադրությունը կապահովի Հայաստանի առաջընթացը, իսկ ընդդիմադիր գործիչները ավելի շատ բացասական ակնկալիքներ ունեն:
Հեղ.՝ Տիգրան Խաչատրյան