ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի– Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է այն փաստը, որ Հարավային Սուդանում ավիավթարից զոհվել է երկրի հինգ քաղաքացի։
Ան-12 ինքնաթիռը ընկել է Հարավային Սուդանի օդանավակայանից դուրս գալուց հետո Ջուբա քաղաքում։ Օդանավում 12 ուղևոր կար և անձնակազմի 6 անդամ։
Ան-12 ինքնաթիռի բոլոր զոհվածները Հայաստանի քաղաքացիներ են, հայտնում է Հայաստանի ԱԳՆ հասարակայնության և մամուլի հետ կապերի վարչության ղեկավար Տիգրան Մկրտչյանը։
«Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան տվյալներով` Հարավային Սուդանում ավիավթարի դետևանքով զոհվել է Հայաստանի հինգ քաղաքացի։ Նրանք բոլորը օդանավի ուղևորներ էին», – ասաց Մկրտչյանը։
Ներկա պահին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ճշտում է նրանց անունները։
South Sudan Tribune պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Ան-12 բեռնատար ինքնաթիռն ավիավթարի էր ենթարկվել Հարավային Սուդանի Ջուբա քաղաքի օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո։ Տեղական ԶԼՄ–ների տեղեկատվության համաձայն` ինքնաթիռն ուղևորվում էր Պալոչ (Paloch) քաղաք։
«Մինչ այս պահը հայտնաբերվել է 35 մարդ։ Ինքնաթիռն ընկել է վերելքից անմիջապես հետո, ընկնելու պահին հարվածել է երթևեկելի հատվածին, բնակելի շինություններին, այունհետև ընկել Նեղոս գետը, դրա պատճառով զոհերի թվում են ոչ միայն օդանավաի անձնակազմի անդամներ և ուղևորիներ, այլև ցամաքում գտնվող մարդիկ»,- ասել է ալ Ավիտը։
Նա պատմել է, որ նկատել է ավիավթարից ողջ մնացած երկու անձի` մեկ տարեկան տեղացի երեխայի, ով գրեթե չի տուժել, և Հարավային Սուդանից մի տղամարդու, ով բազմաթիվ կոտրվածքներ էր ստացել։ Նրան ուղարկել են Ջուբայի հիվանդանոց բուժվելու, որտեղ, ըստ ալ Ավիտի տեղեկության, նա մահացել է։