ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի- Sputnik. Red Wings ավիաընկերությունը չորեքշաբթի օրվանից հրաժարվել է Հյուսիսային Սինայի վրայով անցնող թռիչքներից, ուժեղացրել է անվտանգության միջոցները և իր ինքնաթիռների անձնակազմերը համալրել է բարձրագույն որակավորում ունեցող հրահանգիչ-օդաչուներով։ Այս մասին «Իզվեստիա» թերթին է պատմել Red Wings–ի գործադիր տնօրեն Սերգեյ Սավոստինը։
«Համապատասխան հրամանը ստորագրվել է նոյեմբերի 3–ին։ Բացի այդ, մենք ուժեղացված անվտանգության միջոցներ ենք ներմուծել։ Վաղվանից խցիկի անձնակազմը կհամալրվի բարձրագույն որակավորում ունեցող օդաչուներով։ Նման մասնագետն անհրաժեշտ է օդաչուի խցիկում, որպեսզի արտակարգ իրավիճակի դեպքում արագ արձագանքի օդաչուներին»,– նրա խոսքն է մեջբերում «Իզվեստիան»։
Բացի այդ, օդանավակայանում Red Wings–ի ինքնաթիռներում կգտնվի նաև ընկերության ներկայացուցիչը։ Նա կհսկի, որ կողմնակի անձինք ինքնաթիռ չմտնեն։ Սավոստինը պարզաբանել է, որ դա վերաբերում է դեպի Շարմ էլ Շեյխ և Հուրգադա չվերթերին։
Հոկտեմբերի 31–ին ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության մեջ ամենախոշոր աղետն է գրանցվել. Եգիպտոսում վթարի է ենթարկվել Airbus А321 ինքնաթիռը, որում 224 ուղևոր է եղել: Կահիրեում ՌԴ դեսպանատան տվյալով՝ ոչ ոք ողջ չի մնացել:
Մի շարք ավիաընկերություններ, մասնավորապես Flydubai–ն, Air France–ը, Lufthansa–ն, Air Arabia–ն և Emirates Airlines–ը հայտարարել են, որ հրաժարվում են Սինայի թերակղզու վրայով անցնող թռիչքներից։
ԶԼՄ. Red Wings-ն այլևս թռիչքներ չի իրականացնում Սինայի վրայով
09:28 04.11.2015 (Թարմացված է: 09:49 04.11.2015)
© Sputnik / Максим Григорьев/ТАСС/POOL / Անցնել մեդիապահոցМесто крушения российского самолета Airbus A321 в Египте
© Sputnik / Максим Григорьев/ТАСС/POOL
/ Բաժանորդագրվել
Ավիաընկերությունն իր անձնակազմը համալրում է բարձր որակավորում ունեցող հրահանգիչ–օդաչուներով։ Նման մասնագետն անհրաժեշտ է խցիկում, որպեսզի արտակարգ իրավիճակի դեպքում արագ արձագանքի օդաչուներին