ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը վայրէջք է կատարել Պուլկովո 2 օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել են Airbus A321-ի վթարի հետևանքով զոհված 144 ուղևորների մարմինները, դեպքի վայրից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ մահացածների մարմինները կտեղափոխվեն Սանկտ Պետերբուրգի դիակիզարան, որտեղ կանցակցվի ճանաչման գործընթացը։
Շաբաթ օրը ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության մեջ ամենախոշոր աղետն է գրանցվել. Եգիպտոսում վթարի է ենթարկվել Airbus А321 ինքնաթիռը, որում 224 ուղևոր է եղել: Կահիրեում ՌԴ դեսպանատան տվյալով՝ ոչ ոք ողջ չի մնացել:
A321-ի վթարի զոհերի մարմինները տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
© Sputnik / Руслан Кривобок
/ Բաժանորդագրվել
Զոհվածների մարմինները տեղափոխել են Ռուսաստանի ԱԻՆ–ի ինքնաթիռով