ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Ռուսաստան և Հայաստան. ինտեգրացիայի նոր միջոցներ» տնտեսական երիտասարդական առաջին ֆորումն է ընթանում Երևանում նոյեմբերի 1-3-ը, հայտնում է Ռուս-հայկական երիտասարդության դաշինքը:
Միջոցառումն անցկացվում է «Ռուսաստան. Հայաստան. Եվրասիական տնտեսական միություն. Միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» միջտարածաշրջանային IV հայ-ռուսական ֆորումի շրջանակում:
«Ֆորումը նպատակ ունի հաղորդակցական հարթակներ ձևավորել Եվրասիական տնտեսական միության զարգացման պայմաններում Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև հնարավորություն ստեղծել երիտասարդական ձեռնարկատիրության, նորարարական գիտատեխնիկական և սոցիալ-հաղորդակցման նախագծերի ոլորտում երկու երկրների երիտասարդների փորձի փոխանակման համար», — ասվում է հաղորդագրության մեջ:
Ֆորումի կազմակերպիչներն են Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները, Երիտասարդության հարցերի դաշնային գործակալությունը, Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնը, «Միջազգային երիտասարդական կենտրոնը», Ռուս-հայկական երիտասարդության դաշինքը, Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը:
Հայ-ռուսական տնտեսական երիտասարդական ֆորումն է ընթանում Հայաստանում
09:00 02.11.2015 (Թարմացված է: 10:28 02.11.2015)
© Sputnik / Karen YepremyanПамятник Давиду Сасунскому в Ереване
© Sputnik / Karen Yepremyan
Բաժանորդագրվել
«Ռուսաստան և Հայաստան. ինտեգրացիայի նոր միջոցներ» տնտեսական երիտասարդական առաջին ֆորումն է ընթանում Երևանում նոյեմբերի 1-3-ը