ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik.Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը շնորհակալություն է հայտնել հայերին Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի աղետի հետևանքով զոհերի հիշատակին սրտագին ցավակցությունների, ծաղիկների, խաղալիքների և մոմերի համար: Այս մասին ասված է Facebook սոցիալական ցանցում դեսպանության էջում:
Airbus A321 ինքնաթիռը, որը շաբաթ օրն իրականացնում էր Շարմ էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ չվերթը, ավիավթարի էր ենթարկվել Սինայի թերակղզու տարածքում: Ինքնաթիռում գտնվում էր 217 ուղևոր և օդանավի անձնակազմի 7 անդամ: