00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Իսլամական պետությունը

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ադրբեջանը փորձում է Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական հողի վրա ստեղծված հակամարտություն, ինչը, բնական է, Իսլամական պետությանը առիթ է տալիս` այս գործոնի քողի տակ լուծել սեփական խնդիրները», – ասաց Հայաստանի նախկին պաշտպանության նախարար, գեներալ–լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի փորձագետները Մոսկվա–Երևան տեսակապի ընթացքում քննարկեցին «Միջազգային ահաբեկչությունն ու «Իսլամական պետության» սպառնալիքները տարածաշրջանում։ Ռիսկերի նվազեցման ուղիները» թեման։

 

«Մեզ համար «Իսլամական պետությունը» իրական վտանգ է ներկայացնում, և մենք հասկանում ենք` ինչ հետևանքներ կարող են առաջանալ, եթե իսլամիստները կարողանան իրենց գործողությունների դաշտն ընդլայնել։ Սիրիայում և արաբական երկրներում մենք մեծ համայնք ունեինք։ Հայ և քրիստոնեական բնակչությունն ընդհանուր առմամբ նվազեցրել է այդ երկրների ծայրահեղական տրամադրությունները, սակայն իրավիճակը փոխվել է», – ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

 

Նրա խոսքով` ԱՄՆ–ն ոտքի հանեց արաբական Արևելքին, և աշխարհը տեսավ` ինչ հետևանքների հանգեցրեց դա։

«Սիրիայի հակամարտությունն ավելի գլոբալ է դառնում, քանի որ մի քանի երկրների աշխարհաքաղաքական շահերն իրար են բախվում։ Ռուսաստանը երկար ժամանակ հանդուրժում էր, սակայն վերջիվերջո միջամտեց և բոլորին փաստի առաջ կանգնեցրեց», – ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Հայաստանի նախկին պաշտպանության նախարար, գեներալ–լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանն իր հերթին նշեց, որ ինչպես սիրիական հակամարտությունը, այնպես էլ ԻՊ–ի գործողություններն անմիջականորեն կապված են Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ։

 

«Ադրբեջանը փորձում է Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական հողի վրա ստեղծված հակամարտություն, ինչը, բնական է, Իսլամական պետությանը առիթ է տալիս` այս գործոնի քողի տակ լուծել սեփական խնդիրները», – ասաց Հայաստանի նախկին պաշտպանության նախարար, գեներալ–լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։

 

Ըստ նրա, Հայաստանի համար սպառնալիք է հանդիսանում նաև այն, որ Թուրքիան աջակցում է իսլամիստներին։

«Այսօր Թուրքիայի բոլոր հայտարարությունները վկայում են, որ նա լիովին աջակցում է Սիրիայի հակակառավարական ուժերին` իրականացնելով սեփական աշխարհաքաղաքական նպատակը։ ԻՊ–ն հայտարարել է, որ ստեղծում է այն խալիֆայությունը, որն Աթաթուրքը վերացրել էր 1924 թվականին։ Թուրքիայի ներկայիս կառավարությունն առաջնորդվում է նեոօսմանիզմով, իսկ մենք գիտեք, թե ինչ է դա», – նշեց Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով` Թուրքիան հեռահար նպատակներ ունի և ցանկանում է դրանց հասնել «Իսլամական պետության» և այլ խմբավորումների օգնությամբ։

«Վերջնական նպատակը Իրանի շրջափակումն է և Իրանի վերացումը», – ընդգծեց նախկին նախարարը։

ՌԳԱ միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կրիլովն էլ նշեց, որ 2015 թվականը Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին է, և ուղիղ 100 տարի անց հայերը կրկին զանգվածային ոչնչացման ենթարկվեցին Սիրիայում և  սահմանակից երկրներում։ Այս անգամ ցեղասպանություն իրականացրին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները։

«Հայաստանը հատուկ վերաբերմունք ունի այս խնդրի վերաբերյալ, և այստեղ առանձնահատուկ դեր է խաղում զգացմունքային գործոնը", – ասաց Կրիլովը։

Նրա խոսքով` ԻՊ–ի զարգացումը սկսվեց 2003 թվականին, երբ գրոհայինները ներխուժեցին Իրաք, և իսլամիստների ազդեցության ընդլայնման գործընթացը հետագայում չդադարեց։

«Նրանք շարժվեցին նաև Աֆրիկայի ուղղությամբ և ներխուժեցին հետխորհրդային երկրներ։ Եթե այս ամենը շարունակվեր, ապա Հարավային Կովկասը շուտով կդառնար իսլամիստների ակտիվ գործողությունների գոտի», – նշեց Կրիլովը։

Կովկասագետի խոսքով` տպավորություն է ստեղծվում, որ այս «բացարձակ չարիքն» անհաղթահարելի է։

«Սակայն դա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը խառնվեց հակամարտությանը։ Մինչ նրա միջամտելը ոչ մի հզոր գերտերություն լրջորեն չէր պայքարում խմբավորման դեմ։ Իրավիճակը փոխվեց միայն ՌԴ–ի ՌՕՈՒ–ի ակտիվ գործողություններից հետո», – ընդգծեց Կրիլովը։

Փորձագետին այս հարցում սատարեց նաև ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը` շեշտելով փախստականների հետ կապված խնդիրը։

 

«Ռուսաստանը միջամտեց միայն այն ժամանակ, երբ Դամասկոսի և Լաթաքիայի կործանման, զանգվածային ցեղասպանությունների կրկնության վտանգ առաջացավ։ Դամասկոսի բնակչությունը 10 միլիոնի է հասնում։ Զգալի մասը սիրիական այլ տարածաշրջանների փախստականներ են, սակայն դրան քիչ ուշադրություն են դարձնում», – ասաց Արեշևը։

 

Նրա խոսքով` քանի որ Հայաստանի և Սիրիայի պատմական կապեր կային, Հայաստանը նույնպես ավելի քան 16 հազար փախստականի ընդունեց։

«Այդքանով հանդերձ, չնայած սոցիալ–տնտեսական դժվար պայմաններին, երկիրը որևէ օգնություն չի ստանում Եվրոպայից», – ընդգծեց Արեշևը։

Լրահոս
0