00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկացի քարոզիչը հորդորում է աղոթել Պուտինի համար

© Sputnik / Макс Альперт / Անցնել մեդիապահոցИКОНА БОГОМАТЕРЬ
ИКОНА БОГОМАТЕРЬ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բիլլի Գրեմի ավետարանական առաքելության» ղեկավար Ֆրանկլին Գրեմը դժգոհությամբ է խոսել այն մասին, որ ԱՄՆ–ի Գերագույն խորհուրդը բոլոր նահանգների իշխանություններին միասեռ ամուսնությունների գրանցումը պարտադրելու մասին որոշում է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. «Ես կոչ եմ անում աղոթել Ռուսաստանի նախագահի համար, քանի որ նա պաշտպանում է ավանդական քրիստոնեությունը», – պատրիարք Կիրիլի հետ հանդիպման ժամանակ ասել է «Բիլլի Գրեմի ավետարանական առաքելության» ղեկավար Ֆրանկլին Գրեմը։

«Երբ ես դեռ երիտասարդ էի, մենք անհանգստանում էինք, որ աշխարհն անհավատ կդառնա կոմունիզմի ազդեցության հետևանքով, սակայն կոմունիզմը վերացավ, իսկ անհավատությունը մնաց։ Ցավոք, իմ նախագահը նույնպես (Բարաք Օբամա – խմբ.) անհավատություն է քարոզում», – պատմել է քարոզիչը։

Նա դժգոհությամբ է խոսել այն մասին, որ ԱՄՆ–ի Գերագույն խորհուրդը բոլոր նահանգների իշխանություններին միասեռ ամուսնությունների գրանցումը պարտադրելու մասին որոշում է ընդունել։ Նա չի թաքցրել դժգոհությունը նաև Օբամայի վարած քաղաքականության կապակցությամբ` նշելով, որ նա «քարոզում է Աստծուն չհավատալ»։ «Համասեռամոլությունը մեղք է, իսկ Ամերիկայում նույնիսկ եկեղեցիներն են այժմ պայքարում դրա համար», – ընդգծում է Գրեմը։  «Ես այդ մասին ասել եմ նախագահ Օբամային, սակայն նա չհասկացավ։ Ցավոք, նա քրիստոնեական մտածողություն չունի», – ավելացրել է քարոզիչը։

Պատրիարք Կիրիլի հետ զրույցի ժամանակ առաքելության ղեկավարը խոսել է նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հետապնդումների մասին։ «Նախագահ Ասադը պաշտպանում էր Սիրիայի քրիստոնյաներին, եթե նա պարտվի, բոլոր քրիստոնյաներին կվերացնեն», – համոզված ասել է Գրեմը։

Լրահոս
0