00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Toyota-ն Տոկիոյի ավտոսալոնում ներկայացրել է ջրածնային ավտոմեքենա

© ToyotaToyota представила новый водородный автомобиль Toyota FCV Plus
Toyota представила новый водородный автомобиль Toyota FCV Plus - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ճապոնական ավտոկոնցեռնն առաջին անգամ ցուցադրել է FCV Plus կոնցեպտուլ մեքենան, որն ընդունակ է «կիսել» չօգտագործված էլեկտրականությունը

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի– Sputnik. Էկոլոգիան և էներգիայի նոր տեսակները դարձել են չորեքշաբթի Տոկիոյում բացված Tokyo Motor Show 2015 44–րդ ավտոսալոնի գլխավոր նորաձև ուղղությունները։

Toyota ավտոկոնցեռնն առաջին անգամ ցուցադրել է ջրածնով աշխատող FCV Plus կոնցեպտուալ մեքենան, որն ընդունակ է «կիսել» չօգտագործված էլեկտրականությունը։


«Կարճ ասած` դա մարտկոց է կամ էլեկտրակայան` անիվների վրա։ FCV Plus ավտոմեքենան ընդունակ է մշակել ավելորդ էներգիան և այն «հանձնել» բնակելի տան սպասարկմանը կամ «կիսել» էլեկտրականությունը շրջանի էլեկտրահամակարգի հետ»,– ավտոմեքենայի առավելություններն է բացատրել  ընկերության ներկայացուցիչը։ Այն բանից հետո, երբ մեքենան սպառում է օգտագործման ժամկետը որպես ավտոմեքենա, այն կարող է ծառայել որպես տնային գեներատոր։


2014թ.–ին Toyota–ն սկսել է աշխարհում առաջին Mirai ավտոմեքենայի վաճառքը, որն աշխատում է ջրածնով։ Ավտոկոնցեռնը ներկայացնում է Mirai–ն` որպես ապագայի ավտոմեքենա («միրաի» ճապոներեն նշանակում է «ապագա»)։ Դրա գլխավոր առանձնահատկությունը ջրածնային շարժիչն է, որն աշխատում է էներգիայի հաշվին, որն արտադրվում է ջրածնի և թթվածնի միավորման դեպքում։ Մինչև վաճառքի մեկնարկը շատերը կասկածել են, որ դրա պահանջարկը կայուն կլինի ամենից առաջ գնի պատճառով` շուրջ 70 հազար դոլար։ Սակայն հոռետեսները զարմացել են առաջին արդյունքներիից. Toyota–ն նախատեսել է մեկ տարում վաճառել 400 նման ավտոմեքենա, սակայն աշնանը պատվերների թիվը գերազանցել է 3 հազարը։

2016թ.–ին ջրածնային ավտոմեքենաների ոլորտում մրցակցությունն ավելի լարված կդառնա. Honda ավտոկոնցեռնը կսկսի իր մեքենայի վաճառքը, որն աշխատում է ջրածնով։ Գնով այն շատ չի տարբերվի Mirai–ից, բայց կգերազանցի վազքով. երեք րոպե լիցքավորումը բավարար կլինի 700 կիլոմետրի համար։

Mitsubishi ավտոկոնցեռնը ներկայացրել է Mitsubishi eX concept էլեկտրակոնցեպտուալ մեքենան, հզոր էլեկտրամարտկոցների հաշվին մեկ լիցքավորումը բավական կլինի 400 կմ համար։ Isuzu ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին ավտոբուսը, որն աշխատում է բիովառելիքով` կիրառելով կանաչ ջրիմուռներ և արդեն մեկ տարի ուղևորներ է տեղափոխում ճապոնական Ֆուձիսավա քաղաքում։

Լրահոս
0