00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանադրական բարեփոխումներ. ով ու որքան

© PolitrussiaВыборы
Выборы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 6-ին հանրապետության 33 գյուղական համայնքներում իշխանության տեղական մարմիններ կընտրեն: Այդ ընտրությունների մասին հաստատ գյուղացիները հիմա ավելի շատ են խոսում, դա ավելի հաճախ է քննարկվում, քան մյուսը: Ըստ էության`ամենակարևորը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի– Sputnik. Դեկտեմբերի 6-ին հանրապետության 33 գյուղական համայնքներում իշխանության տեղական մարմիններ կընտրեն: Այդ ընտրությունների մասին հաստատ գյուղացիները հիմա ավելի շատ են խոսում, դա ավելի հաճախ է քննարկվում, քան մյուսը: Ըստ էության`ամենակարևորը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է: Sputnik Արմենիայի թղթակից Դիանա Մխիթարյանը հարցում է անցկացրել այս թեմայով։

Որքան էլ ամիսներ շարունակ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը կամ հակառակը փորձեցին քննարկել ու վերլուծել համապատասխան շրջանակները, մեր համաքաղաքացիներից շատերն այդպես էլ աղոտ պատկերացում ունեն, թե հանուն ինչի կամ ինչի դեմ են քվեարկելու դեկտեմբերի 6-ին:


«Լսել եմ, որ նախագահն ուզում է ավելի երկար կառավարել, իսկ հանրապետականներն էլի ամենաբարձր պաշտոնները ձեռքներից բաց չեն թողնելու»,-չնայած այսպիսի պատկերացումներին` թոշակառու տնային տնտեսուհի Նունե Ավագյանը հանրաքվեին մասնակցելու է:


«Փոփոխություններն ամեն դեպքում լավ են: Գիտեմ, որ խորհրդարանն է ընտրելու նախագահին, ու կուսակցությունները հիմա ավելի թեժ պայքար են տանելու խորհրդարանում լինելու համար: Հնարավոր է, որ սա մի քիչ լավացնի մեր վիճակը»,-տեղեկատվական հենց այսպիսի պաշարով քվեարկության կգնա երիտասարդ ծրագրավորող Արթուր Ավանեսյանը:

«Ինձ համար լրիվ մեկ է. ոչ իշխանությանն եմ հավատում, ոչ ընդդիմությանը: Ոնց աղքատ կանք, աղքատ էլ կմնանք, ոչ գիտեմ` ինչ են փոխելու, ոչ ուզում եմ իմանալ»,- քվեարկության օրը ընտրատեղամաս չգնալու որոշում է կայացրել գործազուրկ Շահեն Գևորգյանը:


«Անկեղծ ասած` շատ բան չգիտեմ: Ինձ համար սա հերթական առիթն է, որ իշխանությունն ու ընդդիմությունն իրար ինչ ասես ասեն, հետո հաշտվեն, էնքան բան տեսանք էս տարիներին, որ էլ ո՛չ սահմանադրության, ո՛չ ուրիշ փոփոխությունների տրամադրություն չկա»,-կքվեարկի, թե ոչ, 25 տարվա ուսուցչուհի Իրինա Մարգարյանը դեռ նոր պետք է մտածի:

 

«Անպայման կգնամ քվեարկության, եթե իմ ձայնն էս երկրում մի բան կփոխի, եթե էրեխես ինձանից լավ կապրի, պետք ա գնամ»,- այգու տաղավարում նարդի խաղացող ընկերներին հենց այսպես է համոզում Մարտին պապը:


Հետաքրքիրն այն է, որ հարցերիս պատասխանած քաղաքացիների մի մասը ոչ թե անձնագիր, այլ նույնականացման քարտ ուներ: Ազգային ժողովում մի ամբողջ քառօրյա քննարկեցին, թե նրանք ինչպես պիտի քվեարկեն: Իշխանությունն այստեղ խնդիր չէր տեսնում, ընդդիմությունն, այսպիսով, ընտրությունները կեղծելու իրական ու լավ հնարավորություն էր տեսնում: Իրենք`քաղաքացիներն իրենց քվեարկելու ձևի հարցում առանձնապես հետաքրքրված չէին:

Լրահոս
0