00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բրիգադան» արգելվել է Ուկրաինայում

© youtubeБригада фильм
Бригада фильм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուկրաինայի պետկինոն անցյալ տարվա օգոստոսից արգելել է ցուցադրել 377 ռուսական ֆիլմ և սերիալ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի– Sputnik. Կինոյի հարցերով Ուկրաինայի պետական գործակալությունը որոշում է ընդունել չեղյալ համարել յոթ ֆիլմի վարձութային վկայագիրը և մերժել գրանցել ռուսական արտադրության երկու սերիալ, հաղորդվում է գերատեսչության Facebook-ի էջում։

Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանն ընդունել էր օրենք, որն արգելում է ոչ միայն ռուսական ուժային կառույցների մասին սերիալները, այլ նաև այն ֆիլմերը, որոնք ստեղծվել են ռուսական իրավաբանական անձանց կողմից 2014թ.–ից սկսած։ Գործակալությունը հրաժարվում է նման ֆիլմերին վարձույթ տրամադրել։

«Կինոյի հարցերով Ուկրաինայի պետական գործակալությունը Պետկինոյին կից ֆիլմերի ցուցադրման և տարածման հարցերի փորձագիտական հանձնաժողովի որոշման հիման վրա 2015թ.–ի սեպտեմբեր–հոկտեմբերին մերժել է գրանցել «Վիշապի համախտանիշ», «Միայն դու» սերիալները և չեղյալ հայտարարել «Կոտրած լապտերների փողոց-5», «Մենք ապագայից ենք», «Օդաչուի պատմություն», «Բրիգադա», «Պիրանիայի որս», «Պահակախումբ PQ-17», «Ստանիցա» սերիալների վարձութային արտոնագրերերի վավերացումը,– ասվում է հաղորդագրությունում։

Ուկրաինայի պետկինոն անցյալ տարվա օգոստոսից արգելել է ցուցադրել 377 ռուսական ֆիլմ և սերիալ։ Ռուս ռեժիսորները Կիևի իշխանությունների որոշումն անվանել են պատիժ հենց ուկրաինացիների համար, սակայն նրանց կարծիքով` Ռուսաստանը չպետք է պատասխան գործողություններ ձեռնարկի։

Լրահոս
0