00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պլյուշչենկոյի անկեղծ զրույցը. գեղասահորդը պատմել է իր հայաստանյան ծրագրերի մասին

© Sputnik / Асатур ЕсаянцФигурист Евгений Плющенко в Ереване
Фигурист Евгений Плющенко в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շոուի ընթացքում ավելի շատ շեշտը կդրվի հայկական երաժշտության վրա

 ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի- Sputnik. Անվանի ռուս գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն, գեղասահքի աստղ Եվգենի Պլյուշչենկոն Հայաստան է ժամանել «Սառույցի արքաներ» չեմպիոնների սառցե շոուին մասնակցելու համար, որը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Գեղասահորդը երեքշաբթի լրագրողներին պատմեց, թե ինչ է սպասում է 2,5 ժամ տևող շոուի հանդիսատեսին:


«Նոյեմբերի 20-ին ես նոր ծրագրեր կցուցադրեմ, հնարավոր է` նույնիսկ երկուսը, եթե հասցնեմ պատրաստել այդ ընթացքում: Դրանք կլինեն կարճ և ազատ ծրագրեր, որոնցով ցանկանում եմ ելույթ ունենալ հաջորդ սեզոնում: Ինձ թվում է` դա հետաքրքիր կլինի, որովհետև ցանկանում եմ տեսնել ձեր զգացմունքները, արձագանքները»,- ասաց Պլյուշչենկոն:


Նա հավելեց, որ շոուի ընթացքում ավելի շատ շեշտը կդրվի հայկական երաժշտության վրա, կլինեն խմբակային համարներ, ելույթ կունենա նրա բալետը «Ձյունե արքա» շոուից, կլինեն նաև օդային ակրոբատներ և այլն: «Մենք ցանկանում ենք ցույց տալ մեր շոուի բազմազանությունը: Կլինի կենդանի երաժշտություն, ինչպես նաև նվագախումբ»,- ասաց Պլյուշչենկոն:

Գեղասահորդն արդեն ելույթ է ունեցել Հայաստանում 2008թ.-ին, և նրա խոսքով` հայ հանդիսատեսին դուր են եկել շոուն և ցուցադրական ելույթները:


«Ավելի ուշ եղավ փոքր դադար, որովհետև ես սպորտ վերադարձա 2010թ.-ին, ավելի ուշ կրկին դադար եղավ, որից հետո ես նորից սպորտ վերադարձա: Հիմա նույնպես դադար է սպորտում, այժմ ես ելույթ չեմ ունենում, չեմ մրցում, բայց նախատեսել եմ մեծ համաշխարհային շրջագայություն, որի շրջանակում նախատեսված են շուրջ 100 ելույթներ, մասնավորապես, Հայաստանում»,- նշեց Պլյուշչենկոն` հավելելով, որ սահել է իր սիրելի հայկական ստեղծագործություններից մեկի` «Իմ Հայաստան» երգի ներքո:


Գեղասահքը կյանքի մաս է


Պատասխանելով Sputnik Արմենիա պորտալի հարցերին` թե կհաջողվի՞ համատեղել գեղասահքն այլ գործունեության  հետ, Պլյուշչենկոն նշեց, որ ինքն ու իր թիմն ակտիվ աշխատում են «Ձյունե արքա» նախագծի ուղղությամբ:


«Մենք արդեն աշխատում ենք «Ձյունե արքան — 2. Վերադարձ» նախագծի ուղղությամբ: Դա թե՛ ստեղծագործություն է, թե՛ բիզնես: Մենք շատ ենք զբաղվում բարեգործությամբ, մենք օգնում ենք երեխաներին, սահմանափակ հնարավորություններով մարդկանց: Մենք աշխատում ենք շատ հիմնադրամների հետ: Եթե դու կարող ես օգնել, ապա պետք է դա անես»,- խոստովանել է անվանի մարզիկը:


Ինչ վերաբերում է այլ նախագծերին, Պլյուշչենկոն նշեց, որ ժամանակ չունի անգամ ընտանիքի հետ գտնվելու համար:

«Ես պարապում եմ նաև երեխաների հետ, վարպետության դասեր տալիս, սեմինարներ, հավաքներ անցկացնում: Բայց այսօրվա դրությամբ ամենակարևոր զբաղմունքը գեղասահքն է: Հետագայում նախատեսում եմ Ռուսաստանում բացել գեղասահքի սեփական դպրոց»,- ասաց գեղասահորդը:

Պլյուշչենկոն` իր մասին

Խոսելով իր հիանալի ֆիզիկական մարզավիճակի մասին` Պլյուշչենկոն նշեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել քնին:

«Պետք է ավելի շատ քնել, շատ աշխատել և մշտապես առաջ շարժվել: Դուք գիտեք, որ զբաղվում եմ գոլֆով, ձկնորսությամբ, որսորդությամբ, ֆուտբոլով, հոկեյով և այն ամենով, ինչը կապված է սպորտի հետ»,- ասաց գեղասահորդը:

Ինչ վերաբերում է Ice King թագավորական մականունին, ապա մարզիկը նշեց, որ իրեն այդպես կնքել են սպորտի աշխարհի ներկայացուցիչները:

«Այդ մականունը ես չեմ հորինել: Ինձ այդպես կոչել են Ամերիկայում, Եվրոպայում և Ճապոնիայում»,- նշեց Պլյուշչենկոն` կատակով հավելելով, որ եթե ինչ-որ մեկն այսօր ավելի տիտղոսակիր մարզիկ գտնի, ապա ինքը «քառակի ցատկ» կկատարի:

«Դա նույնպես պետք է ապացուցել ելույթներով: Ցուցադրական ելույթներում ես միշտ բարդ հնարքներ եմ կատարում: Դա քչերը կարող են անել»,- ասաց օլիմպիական կրկնակի չեմպիոնը:

Պլյուշչենկոն հավելեց, որ պետք չէ վախենալ նրանից, ինչով զբաղվում ես այս կյանքում և այն բանից, որ քո տիտղոսը կարող են հանձնել ինչ-որ մեկին:


«Ինչի՞ց վախենալ: Պետք է ձգտել լավագույնին, պետք է ձգտել միշտ առաջ շարժվել: Պետք չէ ապրել ինչ-որ բանից վախենալով: Ինձ հարցնում են, թե չե՞մ վախենում  հանդես գալ մրցումներում: Գիտե՞ք, կան մարզիկներ, որոնք վախենում են: Կան մարզիկներ, որոնք մարզումների չեմպիոններ են: Նրանք դուրս են գալիս և ամեն ինչ անթերի անում: Բայց երբ նրանք ելույթ են ունենում մրցումների ժամանակ, ապա չեն կարողանում սանձել նյարդերը: Ուստի եթե դու զբաղվում ես պորտով և ցանկանում ես հիանալի մարզիկ լինել և չեմպիոն դառնալ, ապա պետք չէ վախենալ»,- խորհուրդ տվեց Պլյուշչենկոն:


Հինգերորդ օլիմպիական խաղերը Պլյուշչենկոյի երազանքն են

Պլյուշչենկոյի խոսքով` ԶԼՄ-ներում ապատեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ նա կրկին վիրահատության է ենթարկվել:

«Այժմ ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Ես ամեն օր մարզվում եմ, ծրագրեր ներկայացնում Մոսկվայի Մեծ թատրոնում, համարներ բեմադրում պարուսույցներ Յուրի Պոսոխովի, Սերգեյ Ֆիլինի հետ, աշխատում եմ նաև Մարինյան թատրոնում, շարունակում եմ համագործակցել Դավիթ Ավդիշի հետ»,- նշեց չեմպիոնը:

Фигурист Евгений Плющенко на пресс-конференции в Ереване - Sputnik Արմենիա
Պլյուշչենկո. գեղասահքը Հայաստանում պետության աջակցության կարիք ունի
Մարզիկը հավելեց, որ մրցումները մեծ կենտրոնացում են պահանջում, քանի որ հարկ է լինում կատարել բարդ հնարքներ և պայքարել մրցանակային տեղերի համար:


«Եթե առողջությունս թույլ տա, ես ելույթ կունենամ հինգերորդ օլիմպիադայում: Բացառված չէ, որ կշարունակեմ զբաղվել իմ մարզաձևով և կփորձեմ ելույթ ունենալ հինգերորդ օլիմպիադայում: Ինձանից առաջ աշխարհում ոչ ոք ելույթ չի ունեցել հինգ օլիմպիադաներում տղամարդկանց մենասահքում: Ես ցանկանում եմ ելույթ ունենալ և առաջինը լինել մեր մոլորակում: Ուզում եմ ամենից առաջ ապացուցել ինքս ինձ, որ կարող եմ դա անել»,- ասաց Պլյուշչենկոն:


Ապագայի պլաններ

«Ես կնոջս և մեր գործընկերների հետ իրագործել եմ «Հեքիաթ» համատեղ նախագիծը: «Ձյունե արքան» սառցե հեքիաթն Անդերսենի «Ձյունե թագուհու» ռեբրենդինգ է: Մենք փոխել ենք անվանումը, քանի որ ես եմ սահում»,- ասաց Պլյուշչենկոն:

Գեղասահորդը նշեց, որ այդ նախագծում ներդվել է շուրջ 4 մլն դոլար:

«Ընդ որում, դրանք մեր փողերն են: Մենք անցյալ տարի սահել ենք Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, վաճառվել է շուրջ 150 հազար տոմս: Նախագծի վրա աշխատել է շուրջ 200 մարդ, այդ թվում` Արի Զաքարյանը (մարզիկի մենեջերը)»,- նշեց Պլյուշչենկոն:

Նրա խոսքով` այդ նախագծում ելույթ են ունենում նաև անվանի գեղասահորդներ, օդային ակրոբատներ, երգիչ Դիմա Բիլանը, ով հատուկ երգ է գրել և կատարել այն:

«Այսինքն, մենք սովորական շոու չենք կազմակերպել, այլև հեքիաթ ենք ստեղծել, որը հետաքրքիր կլիներ ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների համար»,- ասաց Պլյուշչենկոն:

Գեղասահորդի վախերը և նրա գիրքը

«Կարծում եմ, որ ցանկացած մարդ ինչ-որ բանից վախենում է: Իհարկե, ես վախեր ունեմ: Ամենամեծ վախն ընտանիքի համար է: Դա, հավանաբար, ամենագլխավորն է»,- նշեց գեղասահորդը: Շուտով լույս կտեսնի Եվգենի Պլյուշչենկոյի գիրքը: «Հաղթահարում» գրքում նա հիշում է իր մարզական կարիերայի առանցքային պահերը:


«Ես դեռ վերջակետ չեմ դրել իմ մարզական կարիերայում, բայց ես կարծում եմ, որ դեռ ժամանակը չէ: Շատ հետաքրքիր բաներ են տեղի ունեցել Սոչիի 2014-ի օլիմպիադայի ժամանակ: Ընտանիքի, կարիերայի մասին շատ բաներ կան պատմելու: Ուստի պետք է մի քիչ սպասել: Կարծում եմ, որ մոտ ապագայում գիրքը լույս կտեսնի: Երևանի մասին անպայման կավելացնեմ»,- ասաց նա:


Պլյուշչենկոն չորս որդի ունի, որոնք, նրա խոսքով, արդեն տարված են սպորտով և առաջիկայում նրա ընտանիքում համալրում է սպասվում:

«Սառույցի արքաներ» շոուն

Եվգենի Պլյուշչենկոյի համաշխարհային սառցե շոուների պրոդյուսեր և մենեջեր Արի Զաքարյանը նշեց, որ շոուի հյուրերին սպասում են անակնկալներ:


«Շոուի ժամանակ ելույթ կունենան մեր շատ հայրենակիցներ` հայեր Ամերիկայից, Եվրոպայից, Ռուսաստանից: Նրանք բոլորը բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, որոնք Հայաստանում հայտնի չեն, բայց նրա սահմաներից դուրս շատ հայտնի են: Կցանկանայի սառցե շոուին հայկական երանգ հաղորդել, քանի որ հայերը շատ հետաքրքիր և տաղանդավոր ժողովուրդ են»,- ասաց Զաքարյանը:


Նրա խոսքով` շոուի ընթացքում ելույթ կունենան հայտնի ջութակահարներ Էդգար Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը Ռուսաստանից, անվանի գեղասահորդներ Իրինա Սլուցկայան և Բրիան Ժուբերը: Շոուի հատուկ հյուրերը կլինեն անվանի հայ երգիչներ Հայկոն և Վախթանգը:

 

Լրահոս
0