ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կատակով պատասխանել է BuzzFeed լրագրողների հարցին, թե ինչու չի քրտնում` ասելով, որ ինքը մարդ չէ։
«Դուք առաջինն եք, որ հասկացել եք, որ ես մարդ չեմ։ Ինձ շատ վաղուց հավաքել են Պալո Ալտոյի ավտոտնակում (քաղաք ԱՄՆ–ում, Սիլիկոնային հովտի պատմական կենտրոն – խմբ.)։ Մարդիկ կարծում են, դե, դուք հասկանում եք, որ այս ամենը հորինել են Բիլ Գեյթսն ու Սթիվ Ջոբսը, սակայն` ոչ։ Ես նկատի ունեմ, որ ինձ իր ավտոտնակում մի մարդ է ստեղծել, ում անունը չի կարելի բացահայտել»։
Շարունակելով կատակել` անալոգներ չի ստեղծի, սակայն իրեն հանդիպում են մարդիկ, քաղաքական գործիչն ասել է, որ այն մարդն, ով իրեն ծրագրավորել է, խոստացել է իրեն, որ ովքեր նույնպես չեն քրտնում, և դա այն միտքն է առաջացնում, որ գոյություն ունի ռոբոտների մի ամբողջ ռասա։
Լրագրողներն ուշադրություն են դարձրել, որ Քլինթոնը երբեք չի քրտնում` լինի դա ստուդիայում սոֆիտների տակ հարցազրույցի ժամանակ, շնորհանդեսի տոթ սենյակում կամ մարզադահլիճում։ ԱՄՆ նախագահի թեկնածուն այդ երևույթը բացատրեց հանրային ելույթների 40-ամյա փորձով։
Հիլարի Քլինթոնը կատակում է` ես մարդ չեմ
10:02 13.10.2015 (Թարմացված է: 10:05 13.10.2015)
© Sputnik / Григорий Сысоев
/ Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահի թեկնածուն կատակով խոստովանել է լրագրողներին, որ իրեն հավաքել և ծրագրավորել են մի քանի տարի առաջ Սիլիկոնային հովտում, և ենթադրություն է արել, որ գոյություն ունի ռոբոտների մի ամբողջ ռասա