00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զանիեր. Ղարաբաղի մասին ԵԱՀԿ ՄԽ բանակցությունները կարող են տեղի ունենալ մինչև դեկտեմբեր

© ОБСЕ Флаги ОБСЕ
Флаги ОБСЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը պատմել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև հանդիպումներ է անցկացրել արտգործնախարարների հետ` Նյու Յորքում գլխավոր վեհաժողովի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի– Sputnik. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը չի բացառել ընթացիկ աշնանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական հանդիպումը։

Ելույթ ունենալով Մոսկվայում ՀԱՊԿ մշտական խորհրդում` Զանիերը նշել է, որ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։

Նա հավելել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության խնդիրը։ «Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության աճով, անհրաժեշտ է աշխատանք քաղաքական ղեկավարության հետ»,– հայտարարել է Զանիերը։

Задние МИД Армении - Sputnik Արմենիա
ԱԳՆ. Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը պատերազմի դեպքում
«Մենք հանդիպումներ ենք ունեցել արտգործնախարարների հետ Նյու Յորքում Գլխավոր վեհաժողովի ընթացքում, ինչպես նաև հանդիպումներ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հնարավոր է ևս մեկ հանդիպում աշնան ընթացքում։ Մենք հույս ունենք, որ հնարավոր է հանդիպում տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ»,– հավելել է նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Լրահոս
0