00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ավիացիոն երկինքը դեռ ամպամած է

© Corporacion AmericaМеждународный аэропорт Звартноц
Международный аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ներքին ավիացիոն շուկայում իրավիճակը շարունակում է խճճված մնալ։ Ամենայն հավանականությամբ Հայաստանի իշխանությունները փորձում են «վերակենդանացնել» քաղաքացիական ավիացիայի հայրենական ոլորտը

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի– Spuntik. «Տրանսաերո» ռուսական ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակն անտարբեր չի թողել ոչ միայն այդ ընկերության ավիատոմսերը գնած ուղևորներին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր դեռ ծրագրում են ճամփորդել ինքնաթիռով։

Դատեք ինքներդ։ Ռուսական խոշորագույն ավիաընկերություններից մեկը` «Տրանսաերոն», որը գտնվում է սնանկության եզրին, մեկը մյուսի հետևից չեղյալ է հայտարարում չվերթերը։ Ուղևորներին չի հանգստացնում անգամ այն փաստը, որ թռիչքներն իրականացվում են այլ ընկերությունների միջոցով։ Երաշխիք չկա, որ նույնը տեղի չի ունենա այլ ավիափոխադրողների հետ։ Sputnik Արմենիա պորտալը փորձել է պարզել, թե որքանով է հիմնավորված ուղևորների մտահոգությունը։

«Տրանսաերոն» չի հրաժարվում իր պարտավորություններից

«Տրանսաերո» ավիաընկերության երևանյան ներկայացուցչությունից Sputnik Արմենիա թղթակցի հետ զրույցում վստահեցրին, որ մինչև դեկտեմբերի 15–ն այդ ավիաընկերության չվերթերի տոմսեր գնած ուղևորները կհասնեն իրենց ժամանման վայր։

Аэрофлот объявил о планах покупки 75% акций Трансаэро - Sputnik Արմենիա
«Տրանսաերոն» հոկտեմբերի 10–ին չեղյալ կհայտարարի շուրջ 40 չվերթ
«Նրանց հեռախոսով նախօրոք զգուշացնում են ավիաընկերության փոխարինման մասին, իսկ եթե կապ հաստատել չի հաջողվում, ապա այդ մասին տեղեկացնում են օդանավակայանում», – ասաց ավիաընկերության ներկայացուցիչը։

Զրուցակցի խոսքով` դեկտեմբերի 15–ից հետո «Տրանսաերո» ավիաընկերությունը կդադարեցնի չվերթեր իրականացնել։ «Ուղևորները, որոնք տոմսեր են գնել դեկտեմբերի 15–ից հետո ավիաչվերթերի համար, լրացուցիչ կտեղեկացվեն», – ավելացրեց նա։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Աերոֆլոտը» մտադիր է տեղափոխել «Տրանսաերոյի» չեղյալ հայտարարված չվերթերի ուղևորներին իր սեփական չվերթերով` SU կոդի ներքո (գործընկեր ավիաընկերությունների կողմից իրականացվող 3000-4999 դիապազոնի կոդ–շերինգային չվերթերից բացի)։
 
Ուղևորները կարող են հանգիստ լինել


«Տրանսաերոյի» հետ կապված աղմկահարույց պատմությունը մեկնաբանել է նաև Հանրային խորհրդի Ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Ուրբաթ կայացած ասուլիսի ժամանակ նա հույս հայտնեց, որ հայկական իշխանությունները կանեն հնարավոր ամեն ինչ` Հայաստանի քաղաքացիներին գումար վերադարձնելու համար, ովքեր կցանկանան հրաժարվել այդ ավիաընկերության չվերթերից։

«Որքան գիտեմ, «Տրանսաերոյի» ղեկավարությունը խոստացել է մարել պարտքերը, կարծում եմ, որ կառավարությունն իր հերթին կանի ամեն ինչ, որպեսզի տոմսեր գնած հաճախորդները ստանան իրենց գումարը»,  – ասաց Սաֆարյանը։
Передача в эксплуатацию самолета SSJ-100 авиакомпании Red Wings - Sputnik Արմենիա
Հայաստանում նոր ավիաընկերություն կաշխատի
Նրա կարծիքով` ավիաընկերության սնանկության պատճառը վատ մենեջմենտն էր։ «Տրանսաերոն» փոխադրումների մեծ ծավալներ էր ստանձնել, ինչը պետք էր իրականացներ մեծ քանակի ինքնաթիռներով, բայց դրանք վերցվել են լիզինգով։ «Սակայն ընկերությունը չի կարողացել մրցակցել, հետևաբար պետք է սնանկանար», – կարծում է նա։ 

Հայկական ավիափոխադրողի տեղը թափուր չի մնա

Հայաստանի ներքին ավիացիոն շուկայում իրավիճակը շարունակում է խճճված մնալ։ Նախկին ազգային ավիափոխադրողը` «Արմավիա» ընկերությունը, դադարեցրել է իր թռիչքները 2013թ.–ի ապրիլի 1–ից և սկսել սնանկության ընթացակարգը։ Սա արդեն ազգային ավիափոխադրողի երկրորդ սնանկությունն է, 2003թ.–ին նման ճակատագրի արժանացավ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը։

Սակայն, ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանությունները փորձում են «վերակենդանացել» քաղաքացիական ավիացիայի հայրենական ոլորտը։ Օրինակ` մի քանի ամիս առաջ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է «Շիրակ» օդանավակայան օտարերկրյա ցածր բյուջետային ավիաընկերություններ ներգրավելու ծրագրերի մասին։ «Բանակցություններ են ընթանում հունգարական Wizz Air–ի, բրիտանական EasyJet–ի և իսպանական Vueling–ի հետ», – հայտարարել է նախարարը։

Ավելին` այսօր տեղեկություն հայտնվեց «Ալյանս» նոր հայկական ավիաընկերության ստեղծման մասին, որը նախատեսում է ավիափոխադրումներ իրականացնել 2016թ.–ի մարտից։

Ինչպես ուրբաթ լրագրողներին ասաց ընկերության հիմնադիր և տնօրեն Արարատ Սարգսյանը, լիզինգով արդեն ձեռք է բերվել Sukhoi Superjet-100 (SSJ-100) տիպի երկու ինքնաթիռ, իսկ մինչև 2017թ.–ը նախատեսվում է պարկի թիվը հասցնել մինչև 6 ինքնաթիռի։

Նա նշեց, որ սկզբում ավիաընկերությունը նախատեսում է չվերթեր իրականացնել դեպի Մոսկվա, Բեյրութ և Թեհրան, իսկ հեռանկարում` դեպի Ռուսաստանի մյուս քաղաքներ և Աշխաբադ։

Կայունությունն ու վերահսկողությունը չափազանց կարևոր են

Ուղևորների համար կատարյալ տարբերակ կլինի այն, որ ավիաընկերությունների պարտավորությունների կատարման երաշխավոր դառնա կառավարությունը։

Պետք չէ մոռանալ նաև ցանկացած ավիաընկերության գործունեության կարևոր ռազմավարական բաղկացուցչի, ինչպես նաև այն մասին, որ շուկայի մասնակիցների թվի զգալի կրճատումն անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ ոլորտը կդառնա մենաշնորհային։

Այսպիսով, պարզ է դառնում, որ հենց պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի ավիափոխադրողների խնդիրներին, ինչպես նաև այս կամ այն կերպ վերահսկի նրանց մենեջմենտը, չէ՞ որ հաճախ հենց սխալ մենեջմենտն է ընկերությանը սնանկության տանում և ապակայունացնում իրավիճակը։

Լրահոս
0