ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի– Sputnik. Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տեսանյութի միջոցով ներկայացրել է «լայք» կոճակի նոր հնարավորությունները։
«Ծանոթացեք նոր արձագանքներին»,- գրել է Ցուկերբերգը տեսանյութի տակ։ Այժմ «լայքը» կարող է տարբեր հույզեր արտահայտել։
Հիշեցնենք, որ Ցուկերբերգը հայտնել էր, որ Իսպանիայից և Իռլանդիայից Facebook-ի օգտատերերը կկարողանան փորձարկել նոր հնարավորությունը թեստային ռեժիմով արդեն հոկտեմբերի 9-ին։
«Like»-ի նոր տարբերակը, որը կստանա «Արձագանքներ» (Reactions) անվանումը, տարբեր հույզեր արտահայտող «ժպիտիկների» շարք է։ Այդ կերպ սոցիալական ցանցը պատրաստվում է լսարանին հնարավորություն տալ ավելի զգացմունքային արձագանքել լրահոսի հրապարակումներին։ Հին «like»-ն, ընդ որում, կպահպանվի, բայց կլրացվի սմայլիկներով, որոնք սեր, ծիծաղ, ժպիտ, զարմանք և զայրույթ են արտահայտում։
Meet the new Reactions.
Posted by Mark Zuckerberg on Thursday, October 8, 2015

